Մայրացած կնոջը նորածնի հետ տեղափոխել են տուն․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում (տեսանյութ)
ՆԳՆ ենթակա ծառայությունների աշխատակիցները անկախ եղանակային կամ այլ պայմաններից, օպերատիվորեն արձագանքում են յուրաքանչյուր արտակարգ իրավիճակի՝ օգնություն ցույց տալով քաղաքացիներին։
Հերթական նման դեպքը հունվարի 20-ին էր․ ձնաբքի պատճառով ճանապարհը փակվել էր, և հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելու համար շտապօգնության մեքենան չէր կարողացել մոտենալ․ օգնության էին մեկնել փրկարաներն ու պարեկները։ Նրանք Արագածոտնի մարզի Շենկանի գյուղից ամենագնացով հղի կնոջը տեղափոխել էին Ռյա Թազա գյուղ՝ մոտեցրել շտապօգնության աշխատակիցներին, ինչից հետո էլ տեղափոխվել էր բժշկական կենտրոն։
Երկու օր անց՝ հունվարի 22-ին, կրկին անհրաժեշտ էր փրկարարների օգնությունը. ձնաբքի պատճառով ճանապարհը կրկին փակ էր, և մայրացած կնոջը նորածնի հետ պետք էր տեղափոխել տուն: Փրկարարներն ու պարեկները այս անգամ մորն ու նորածին փոքրիկին հասցրեցին տուն՝ Շենկանի գյուղ։
Փրկարարների, պարեկների և բժիշկների օպերատիվ ու պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում մայրիկն ու նորածինը տանն են և, ամենակարևորը, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը