Բարսելոնան 120 միլիոն եվրոյանոց առաջարկ է մերժել
«Բարսելոնան» հրաժարվել է վաճառել թիմի բրազիլացի եզրային հարձակվող Ռաֆինյային՝ մերժելով սաուդական «Նեոմ» ակումբի 120 միլիոն եվրոյի առաջարկը։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։
Ըստ աղբյուրի՝ արաբական ակումբի առաջարկը ներառում էր 100 միլիոն եվրո ֆիքսված վճար և ևս 20 միլիոն եվրո՝ որպես հավելավճար (բոնուս)։ Սակայն կատալոնական ակումբը նույնիսկ չի մտել բանակցությունների մեջ՝ հստակ հասկացնելով, որ ֆուտբոլիստը վաճառքի ենթակա չէ։
«Բարսելոնայի» ղեկավարությունը Ռաֆինյային դիտարկում է որպես թիմի առանցքային խաղացողներից մեկը։ Հանսի Ֆլիկի գլխավորությամբ բրազիլացին ոչ միայն ամրապնդել է իր տեղը մեկնարկային կազմում, այլև վայելում է մարզչական շտաբի լիակատար վստահությունը։ Ակումբում կարծում են, որ նման մակարդակի ֆուտբոլիստի վաճառքը կհակասի «Բարսելոնայի» ընթացիկ մարզական նախագծին և զարգացման ռազմավարությանը։ Ինքը՝ Ռաֆինյան, նույնպես հեռանալու ցանկություն չի հայտնել։ Ֆուտբոլիստը լիովին գոհ է թիմում իր դերակատարությունից և կենտրոնացած է բացառապես «կապտանռնագույնների» կազմում հաջող ելույթների վրա։
Ռաֆինյան «Բարսելոնայի» գույները պաշտպանում է 2022 թվականից՝ «Լիդսից» տեղափոխվելով 58 միլիոն եվրոյի դիմաց։ Ընթացիկ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
armsport.am


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Սիրո անունը Հայաստան է
ՇՀԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել տրանսպորտային երթուղիների միասնական համակարգ ստեղծել ԵԱՏՄ-ի հետ
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը սեպտեմբերի 21-ին կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան