Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Վերլուծական

Երազում եմ 50 հազար աշխատավարձ ստանամ. ինչպե՞ս կոչել Մայիսի 1-ը

Մայիսի 1-ին շատ երկրներում, այդ թվում եւ Հայաստանում նշվում է աշխատավորության օրը: Հայաստանում, ըստ Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների, գործազուրկ է 226 հազար 600 մարդ: Գործազուրկների 54 տոկոսը կանայք են: Աշխատանք չունեցողների 41 տոկոսը միջնակարգ կրթություն ունի, իսկ 28 տոկոսը` բարձրագույն կրթություն:

Փորձեցինք զրուցել գյումրեցի կանանց հետ, պարզելու համար, թե նրանք ի՞նչ կարծիք ունեն Հայաստանում առաջարկվող աշխատանքի տեսակների, վարձատրության եւ օրվա խորհրդի հետ:

«Ամբողջ աշխարհը տոնում է, թող տոնի: Հայաստանը չպիտի տոնի, որովհետև էլ բանվոր դասակարգ չի մնացել մեզ մոտ: Այսօր տոնում են աշխատողների օրը, իսկ մնացած բոլոր օրերին պետք է տոնել չաշխատողների օրը: Հերթով հարցրեք, տեսեք, թե էս քաղաքում քանի աշխատող կա»,- մեզ հետ զրույցում նշեց գյումրեցի կանանցից մեկը, ով մասնագիտությամբ մանկավարժ է, բայց չունի աշխատանք:

«Այս տոնը մեծ շուքով տոնում էինք սովետի ժամանակ: Երբ աշխատանք ունեինք, ամբողջ օրը 3 հերթափոխով աշխատում էինք: Կարի արտադրամասի գուդոկի զանգը որը տալիս էր՝ քաղաքը ցնցվում էր. կեսը գնում էին գործի, մյուս կեսն էլ` տուն: Այ էդ էր աշխատավոր ժողովուրդը, հմի ի՞նչ աշխատավորի օր»,- ասում է 40 տարի տեքստիլ գործարանում աշխատած մի կին:

Մեր զրուցակիցներից հետաքրքրվեցինք, թե, ըստ նրանց, ինչն է պատճառը, որ Հայաստանում բարձր է գործազրկության ցուցանիշը:

«Չգիտեմ, շատ բարդ հարց եք տալիս, ամեն ինչ փոխկապակցված է. երբ երկրում ծաղկում է կոռուպցիան, պետական համակարգում ուժեղանում են կուսակցական ճնշումները, դե ծանոթ, խնամի, բարեկամի մասին չեմ խոսում, դա միշտ էլ եղել է, միգուցե ես շատ քաղաքականացված եմ, երևի ընտրությունների նստվածքը դեռ թարմ է, բայց այս ամենը ազդում է նաեւ երկրի տնտեսության վրա, դա էլ իր հերթին աշխատատեղերի խնդիրներ է առաջացնում։ Ես օրինակ, երբեք չեմ գնա դպրոցում աշխատելու միայն այն պատճառով, որ կարող է տնօրենն ինձանից պահանջի ընտրել ՀՀԿ–ին, կամ, որ ավելի սարսափելի է՝ դառնալ հանրապետական»- ասում է մեր զրուցակիցներից մեկը, ով ունի բարձրագույն կրթություն, բայց չի նախընտրում աշխատել պետական որեւէ կառույցում։

Հետաքրքիր էր նաեւ իմանալ, թե գյումրեցի կանայք աշխատավարձի ի՞նչ թվերի մասին են երազում: Պարզվում է, որ նրանց երազանքների աշխատավարձը կարող է լինել նաեւ 50 հազար դրամը:

«Ես հավաքարար եմ աշխատում, ստանում եմ 30 հազար, բայց, որ մի 50 տան, շատ գոհ կլինեմ»,- նշեց գյումրեցի կանանցից մեկը:

«Ես կարի արտադրամասում եմ աշխատում: Իմ վարձատրությունը գործարքային է: Լինում է ամիս, որ 60 եմ ստանում, կամ 70-80: Միշտ ուզել եմ, որ 100 հազար դրամ ստանամ, բայց չի ստացվում»,- նշում է մեր զրուցակիցը:

«Դե գումարի առավելագույն շեմ որոշելը դժվար է, ինչպես ասում են՝ փողը շատ չի լինում, միշտ ինչ որ պահանջներ կան, որ չես կարողանում բավարարել։ Ասում են՝ մեկի հացն է չոր, մյուսի մարգարիտն է մանր։ Բայց, այնուամենայնիվ, նվազագույն աշխատավարձը երևի թե 300 հարյուր հազար դրամն է, որ կարողանաս մինիմալ կարիքները բավարարես ու առավոտյան աշխատանքի գնալիս եւ երեկոյան աշխատանքից դուրս գալիս իմանաս, որ աշխատելդ, տնից այդքան բացակայելդ, երեխայիդ երկարօրյայում թողնելդ արդարացված են գոնե ֆինանսական առումով»,- եզրափակում է մեր մեկ այլ զրուցակիցը։

Նշենք, որ Հայաստանում նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամ է, իսկ բազայինը՝ 66 հազար: ՀՀ նախագահը ստանում է բազային աշխատավարձի 20- ապատիկը, վարչապետը՝ 18, նախարարները՝ 12: Այս երկրում տիրող իրավիճակում, երբ մեկը երազում է ստանալ 50 հազար դրամ աշխատավարձ, իսկ մյուսը ստանում է դրանից 20 անգամ ավել, հարց է առաջանում, թե ի՞նչ օր պետք է համարել Մայիսի 1-ը:

Դավիթ Գասպարյան,

Գյումրի