Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Քաղաքականություն

Եթե իշխանությանը հաջողվեց ստանալ գրպանային ՍԴ, անօրինականությունների թափանիվը շատ ուժեղ է լինելու․ Վահե Հովհաննիսյան

ԱԺ կողմից ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու նախաձեռնությունն, ակնհայտ է, որ իրավական գործընթաց չէ, դա արվում է մեկ մարդու ցուցումով և կոնկրետ մեկ թեմայի կապակցությամբ, ինչը ևս ակնհայտ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ԱԺ կողմից ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու նախաձեռնություն սկսելը քաղաքական է։


«Ասել, թե սա քաղաքական պրոցես է, դժվարանում եմ։ Քաղաքական գործընթացը վատ բան չէ, իսկ այստեղ «քաղաքականը» ինչ-որ բացասական ենթատեքստ է պարունակում։ Մենք գործ ունենք պարզապես ՍԴ-ի վրա կոպիտ, ցուցադրական ճնշման հետ, որի նպատակը 100 տոկոսանոց կառավարելի ՍԴ ունենալն է։ Բոլոր հնարավոր միջոցները կիրառվում են այդ նպատակին հասնելու համար։ Մեր պետությունը և հասարակությունն այսօր բեկումնային պահեր են ապրում. եթե իշխանությանը հաջողվեց ստանալ գրպանային ՍԴ, ապա անօրինականությունների թափանիվը շատ ուժեղ է լինելու։ Այս առումով ՍԴ յուրաքանչյուր սկզբունքային անդամ և առաջին հերթին Հրայր Թովմասյանը պետք է զգան հասարակության գիտակից հատվածի հստակ աջակցությունը։ Նժարին շատ ավելի կարևոր բան է դրված, քան այս կամ դատավորի պաշտոնավարումը»,- շեշտեց նա։

Հարցին՝ արդյոք իշխանությունների հայտարարությունները, օրինակ՝ դատական համակարգը պետք է անկախ լինի, նաև սկսած գործողությունները ՍԴ նախագահի դեմ իրար չե՞ն հակասում, նա պատասխանեց, որ հակասությունները նոր չեն սկսել։ Վահե Հովհաննիսյանը նկատեց՝ բոլոր այն դատավորները, որոնք կայացրեցին իշխանությանը ոչ հաճո վճիռներ, հայտնվեցին գործադիր իշխանության և ուժայինների ճնշման տակ։


«Սա արվում էր շատ գռեհիկ։ Դատարաններ շրջափակելու կոչը և բուն գործողությունները հակասության մասին չե՞ն խոսում, թե դատավորներ Ազարյանի կամ Դ. Գրիգորյանի դեպքերը չեն խոսքի և գործի հակասության փաստեր։ Իրավիճակը առանց երկիմաստությունների է. իշխանությունը խնդիր է դրել ունենալ լրիվ վերահսկելի և կամակատար դատական համակարգ, և այդ նպատակը քողարկվում է վերամբարձ և կեղծ ձևակերպումերով՝ դատական բարեփոխումների, անկախ դատական համակարգի թեմաներով։ ՍԴ նախագահն այդ շղթայի մեկ օղակն է, բայց շատ կարևոր։

Ես նորից եմ կրկնում, բոլոր սկզբունքային դատավորները պետք է զգան աջակցություն։ Հասարակությունը միայն նեղ խմբերի կամ սերիալային շերտերից չէ կազմված, որոնք միառժամանակ կարող են ողջունել ամեն անօրինականություն։ Հասարակությունն ունի կրթված և գիտակից շերտեր, որոնք որոշ ժամանակ հետո դառնալու են դոմինանտ ինչպես ցանկացած նորմալ երկրում։ Եվ հենց այդ շերտերի հրապարակային աջակցությունն է հիմա կարևոր»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին՝ իշխանությունների տարանջատումն ընդունելի՞ է գործող իշխանության համար, թե ոչ, նա նշեց, որ իշխանությունների տարանջատման գաղափար Հայաստանում գոյություն չունի և չի էլ ունեցել։ Հովհաննիսյանի կարծիքով՝ ընդհանրապես «իշխանություններ» ձևակերպումը պետք է օգտագործել եզակի թվով։

Ըստ նրա՝ կա մեկ մարդու իշխանություն, որը ուզում է իշխել բոլորի վրա՝ օրենսդիրի, գործադիրի, խորհրդարանական ընդդիմության, ուժայինների, իրավապահների, դատարանների, իրավապաշտպանների, քաղաքացիական հասարակության և այլն։ «Սա է իրականությունը։ Խնդիրը պետք է ճիշտ ձևակերպել, որպեսզի կարողանալ ճիշտ հակաքայլեր մշակել»,- նշեց բանախոսը։

Ինչ վերաբերում է ՍԴ նախագահի սանիկների դեմ սկսած արշավին, Հովհաննիսյանն ասաց, որ Հայաստանը պաշտոնապես մտել է պատժիչ, ռեպրեսիվ փուլ։

«Մենք այդ օրվան երկար էինք գնում՝ շատ բաներ չտեսնելով, չարձանագրելով, մարսելով, չկարևորելով, չտեսնելու տալով։ Դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումներից հետո, երբ նա ուղղակի արհամարհեց ՍԴ որոշումը, մենք պաշտոնապես մտանք ռեպրեսիաների փուլ։ Սա բեկումնային պահ էր։ Ռեպրեսիվ փուլն ունի իր հստակ տրամաբանությունը, խաղի կանոնները։ Սանիկ, քավոր, բարեկամ, ընկերոջ վրա քրեական գործերը, բարոյական ճնշումները հին և զզվելի մեթոդներ են։

Ի դեպ, մեր հարևան Վրաստանը տարիներ առաջ անցել է այդ ճանապարհով, և մինչ այսօր այդ երկիրը ուշքի չի գալիս։ Իրավական տեռորի մեթոդների առումով այսօրվա Հայաստանը կարող է հեռու չգնալ և ուսումնասիրել Վրաստանի փորձը։ Բայց հիշելով, որ որոշ ժամանակ անց անխուսափելիորեն գալիս է պատասխան տալու, հատուցման փուլը։ Կալանքը, որը լայնորեն կիրառվում է այսօր Հայաստանում, դարձել է պատժի ամենաստոր ձևը։ Կիրառվում է ամեն րոպե՝ մարդուն կոտրելու, մարդուն, նվաստացնելու համար։ Ժամանակի ընթացքում իրավական տեռորի ներկապնակը հարստանալու է։ Հայտնի «կանգ առ»-ի պահանջը պետք է հասկանալի դառնա բոլորին։ Քաղաքական գործընթացը հենց սա է՝ հանրությանը բացատրել, որ սա դեպի աղետ տանող ճանապարհ է»,- եզրափակեց նա։