Դավիթ Բաբայանը՝ Ուկրաինայի ԱԳՆ-ի հայտարարության մասին
Ուկրաինիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել և իր երկրի քաղաքացիներին կոչ արել զերծ մնալ Արցախի Հանրապետություն, ինչպես նաև Աբխազիա և Հարավային Օսիա այցելելուց, հավելելով՝ այդ երկրներ այցելելիս առաջնորդվել Ադրբեջանի և Վրաստանի օրենսդրությամբ։
«Օրենսդրության խախտումը կարող է հանգեցնել վարչական և քրեական պատասխանատվության»,- նշված է հայտարարության մեջ։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն անդրադառնալով Ուկրաինայի արտաքին գերատեսչության հայտարարությանը՝ այն որակեց անտրամաբանական։
«Մենք բաց ենք բոլոր երկրների համար, այդ թվում՝ Ուկրաինայի և նրա քաղաքացիների համար։ Եթե օբյեկտիվ մոտենանք, ապա այսպիսի որոշումներ ընդունվում են, եթե կա քաղաքացիական, արտաքին ու ներքին պատերազմ կամ բնական աղետներ, և այլն։ Հասկանալի է, որ նման դեպքերում այդպիսի որոշումներ են ընդունում։ Բայց այս դեպքում, երբ պատերազմ չկա, երբ Արցախն ամենակայուն երկրներից մեկն է, ավելի կայուն, քան Ուկրաինան՝ կայացնում են նման որոշում՝ հաշվի առնելով, որ Ուկրաինայում կա մեծ հայկական համայնք, այդ թվում՝ արմատներով Արցախից։ Այստեղ հարց է առաջանում, թե ինչն է պատճառը»,- ասաց Դավիթ Բաբայանը։
Ըստ նրա՝ նման որոշման ընդունումը կարող է երկու պատճառ ունենալ։
«Առաջինը՝ հաշվի առնելով, որ Ուկրաինայում ներքաղաքական վիճակը կայուն չէ, իշխանափոխություն, Կառավարության փոփոխություն, շատ պատահական մարդկանց այս կամ այն կառավարման համակարգում հայտնվելը, գուցե կարող էր իրավիճակի ոչ ճիշտ գնահատում լինել, և նման հայտարարություն տարածվեր։ Երկրորդը՝ սա պարզապես Ադրբեջանի խավիարի ազդեցությունն է։ Այլ կերպ սա հնարավոր չէ բացատրել, որովհետև, կրկնում եմ՝ ինչո՞ւ մեր հայրենակիցները պետք է զրկվեն իրենց տարածք գալուց։ Սա ի՞նչ որոշում է, սեփական ժողովրդի իրավունքնե՞րն են ոտնահարվում։ Սա նշանակում է, որ մենք լավ պետք է ուսումնասիրենք իրավիճակը, համախմբված մոտեցում ցուցաբերենք, նաև՝ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության և սփյուռքի միջոցով, որպեսզի իրավիճակը շտկվի, քանի որ այն շատ անտրամաբանական և մարդու իրավունքների և ժողովրդավարության դեմ ընդունված որոշում է»,- շեշտեց Դավիթ Բաբայանը։
Նրա խոսքով՝ ՀՀ արտգործնախարարությունը պետք է ուսումնասիրի և հասկանա՝ ինչ է տեղի ունեցել, և ըստ այդմ էլ շարժվի։

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո