ՄԱԿ-ի ամբիոնից Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած բանաձևն իրականության հետ չհամապատասխանող, չաշխատող է. ԼՂՀ ԱԺ փոխնախագահ
ՄԱԿ-ի ամբիոնից Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած բանաձևն իրականության հետ չհամապատասխանող, չաշխատող է, դրա համար պայմաններ չկան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության ԱԺ փոխխոսնակ Վահրամ Բալայանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Իլհամ Ալիևին ուղղած կոչին, որում նշվում էր, որ ԼՂ հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովրդի համար և պետք է միասին աշխատեն այս բանաձևն իրականություն դարձնելու համար:
«Լավ միտք է, բայց եթե, օրինակ, քո դիմաց լինի ֆրանսիացին կամ գերմանացին, այդ դեպքում միգուցե աշխատի, բայց քո դիմաց թուրքն է նստած: Ադրբեջանի հետ մենք կարող ենք խոսել, բայց պետք է առաջին հերթին խոսի Արցախը և հավասար պայմաններում պետք է խոսի, բանակցությունների ընթացքում առաջինը պետք է լուծվի Արցախի ինքնորոշման իրավունքը, անկախության ճանաչման հարցը, չգիտեմ վարչապետը կոնկերտ ինչ հանգամանքներ է հաշվի առնում, համենայնդեպս իմ մոտեցումն այն է, որ Ադրբեջանի հետ կարելի է խոսել, միայն եթե ինքը պատրաստ է դրան»,- շեշտել է Վահրամ Բալայանը:
ԱԺ փոխխոսնակը հիշեցրել է, որ Ադրբեջանը շարունակում է խոսել ռազմական հռետորաբանությամբ, շանտաժի լեզվով:
«Ադրբեջանն անընդհատ խոսում է տարածքների մասին, պատերազմի մասին, այն մասին, որ ինչ գնով էլ ուզում է լինի, Արցախը պետք է նվաճի, իսկ նման պարագայում չեմ կարծում, որ պայմաններ կան խոսելու, հարցի լուծում ապահովելու: Մասնագիտությամբ պատմաբան լինելով, թուրքերին ճանաչելով՝ չեմ կարծում, որ նրանք հեշտ, հանգիստ կնստեն կխոսեն, և վերջնական լուծում կապահովվի: Իրենք մտածում են՝ Ղարաբաղն իրենցն է եղել, որն իրականության հետ առնչություն չունի»,-ընդգծել է նա:
Վահրամ Բալայանի խոսքով՝ կարգավորմանը հասնելու համար նախ պետք է Արցախը, Հայաստանը հզորացնել՝ կարևորելով բանակի դերը:

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո