Ադրբեջանում շտապել են «բացատրել». զոհված զինծառայողը մոլորվել է, ոչ թե մասնակցել դիվերսիայի
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շտապել է բացատրություններ տալ նախօրեին ձախողված դիվերսիոն հարձակման առիթով։
Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով ՊՆ մամուլի ծառայությանը, «սպետեմբերի 22-ին ճակատամերձ զորամասի զինծառայող Ռամին Աբդուլռահմանովը մոլորվել է եւ սպանվել թշնամական դիրքի դիմացի տարածքում»։ Դիվերսիայի փորձի մասին հաղորդումները պաշտպանական գերատեսչությունում լիովին հերքում են։ Ադրբեջանի իշխանությունները դիմել են ԿԽԿՄ-ին, որպեսզի աջակցեն զոհված զինծառայողի մարմինն անվտանգ տեղափոխելու համար։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ԱՀ ԶՈւ-ն նախօրեին փորձել էր դիվերսիոն հարձակում գործել Արցախի հետ շփման գծում։ Հակահարվածի հանդիպելով՝ ադրբեջանական ստորաբաժանումը վերադարձել է ելման դիրքեր՝ թողնելով մեկ սպանված զինվորի մարմին չեզոք գոտում։ Արցախի պաշտպանության նախարարությունն ունի կատարվածի տեսագրության կադրերը։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը