Միջազգային կառույցներում ՍԴ շուրջ զարգացումներն առանց արձագանք չեն մնա
Երկրի օրեսնդիր և գործադիր մարմինների ղեկավարների կողմից ՍԴ-ի ընդունած որոշմանը քաղաքական գնահատական տալը ոչ այլ ինչ է, եթե ոչ սահմանադրությամբ ամրագրված իշխանությունների տարանջատման սկզբունքի կոպտագույն ոտնահարում։
Որևէ պետական մարմին իրավունք չունի դիրքորոշում արտահայտել ՍԴ-ի ուժի մեջ մտած որոշման վերաբերյալ: Սա, կարծես թե, պետք է լավ գիտակցեն այսօրվա իշխանությունները, որոնք պատեհ, թե անպատեհ հայտարարում են ժողովրդավարության բաստիոն լինելու և իրավական պետության անհերքելի փաստի մասին: Ստացվում է, որ այդ հայտարարությունները ձևական են, քանի որ իրականում ամբողջ գործունեությունը, որը ծավալվում է իշխանության կողմից՝ հատկապես դատական իշխանության նկատմամբ ճնշումների մասով, դրա մասին չեն վկայում:
Գործադիրի կողմից, իսկ այժմ նաև օրենսդիրի կողմից դատական իշխանության գործերին միջամտությունը անթույլատրելի է:
Սակայն այս գործընթացները նոր չեն սկսվել: Մեր երկրում ամեն ինչ պայմանվորված է, կապված է, պտտվում է Ռոբերտ Քոչարյանի գործի հետ և շուրջ:
Յուրաքանչյուր ոչ իշխանահաճո որոշում ունենում էր անմիջական ազդեցությունը՝ դատարանների շրջափակում, ճնշումներ դատավոր Ազարյանի նկատմամբ, քրեական գործ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ, և կանխատեսելի էր, որ այս շղթայում իր տեղը պետք է ունենա նաև Սահմանադրական դատարանը:
ԱԺ նախագահի և վարչապետի կողմից ՍԴ որոշման ապօրինի լինելու մասին հայտարարությունները դատարանի կողմից Քոչարյանի գործով որոշում կայացնելու նախօրեին, ոչ այլ ինչ էր, եթե ոչ ճնշում դատական իշխանության, դատավորի նկատմամբ:
Այս դեպքում մեկնաբանություններն ավելորդ են դառնում, սա նման է Սահմանադրական կարգի տապալման, սա շատ վտանգավոր է երկրի համար: Սրանք վտանգավոր քայլեր են ուղղված ՀՀ դատական իշխանության առանց այդ էլ խնդրահարույց հեղինակության դեմ:
Լավ կլիներ, որ այսօրվա իշխանությունները փորձեին սա ավելի խորը հասկանալ, քանի որ ապագայում իրենք իսկ ապահովված չեն լինելու իրավական երաշխիքներով: Իրենց իսկ կազմալուծած իրավական համակարգը կլանելու է հենց իրենց: Այսօրվա կոպիտ անօրինականությունները իշխանությունների փոխվելուց հետո ռումբ են հենց այս իշխանությունների համար։
Օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունները միմյանցից անկախ ճյուղեր են և որևէ ճյուղ իրավունք չունի միջամտելու մեկ այլ ճյուղի գործունեությանը. դրանք միմյանց զսպող են և ցանկացած դեպքում, երբ գործադիրը փորձում է դատական իշխանության նկատմամբ ճնշում գործադրել՝ հրապարակային հայտարարությունների, զանգերի, կոմպրոմատներ գործադրելու կամ քրեական հետապնդման միջոցով, ապա դա անթույլատրելի է և պետությունը տանելու է ցնցումների ճանապարհով:
Միջազգային կառույցների, ԵԽ մարմինների, մասնավորապես, Վենետիկի հանձնաժողովի անդամների համար Սահմանադրական դատարանի շուրջ այս զարգացումները մտահոգիչ են լինելու և, հասկանալի է, որ առանց արձագանք չեն մնա:
«Իմ Ձայնը» հասարակական կազմակերպություն

















































Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են