Ինքնանստեցման տանող քայլեր
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, ինչպես ցույց տվեց ժամանակը, ճիշտ է, վատ կառավարիչ է, բայց միաժամանակ խորամանկ անձնավորություն է եւ շատ լավ զգում է իրավիճակի փոփոխությունը։
Հիմա նա տեսնում է, որ իր թիմը ճաքեր է տալիս, եւ այդ ճաքերն ամեն օր, ամեն շաբաթ ավելի են խորանալու։
Հաշվարկելով, որ դեռ ունի աջակիցների մի զանգված, հաշվարկելով, որ իր թիմում եթե վարկանիշ ունի, ապա միայն ինքը, թիմակիցներին տանում է կոլեկտիվ ապօրինության, կոլեկտիվ հանցագործության։
Արարատ Միրզոյանի Ազգային ժողովում արած հայտարարությունը դրա ամենավառ դրսեւորումներից էր։ Լիլիթ Մակունցի վերջին հայտարարությունները դրա լավագույն դրսեւորումներից էին։
Ինչ վերաբերում է Արթուր Վանեցյանին, ապա նա չգնաց Արարատ Միրզոյանի ճանապարհով, նա նախընտրեց հեռու մնալ կոլեկտիվ հանցագործությունից։
Հիմա գրեթե ամեն օր, ամեն քայլի Փաշինյանը ականներ է դնելու թիմակիցների ոտքերի տակ։ Ընդ որում՝ տեսանելի։ Ընտրությունը թիմակիցներինն է՝ կգնան Վանեցյանի, թե Միրզոյանի ճանապարհով։
Վարդան Մխիթարյան
Top-News.am

















































Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են