«Թուրքիան հետընթաց է ապրում, ներկայիս իշխանությունները բանակը քարուքանդ են արել». Քեմալ Քըլըչդարօղլու
Թուրքիայի խորհրդարանում երկրորդ քաղաքական ուժի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն այսօր, քննադատելով իշխանությունների վարած քաղաքականությունը, հայտարարել է, որ Թուրքիայում տնտեսական վիճակը վատ է:
«Ամեն տանը գործազուրկ կա: 17 տարվա ընթացքում պետք է թռիչք տեղի ունենար, բայց հետընթաց է տեղի ունենում»,- ասել է նա:
Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդն իշխանությունների՝ բանակի ոլորտում վարած քաղաքականության վերաբերյալ նշել է, որ բանակը «քարուքանդ են արել»:
«Այս երկրում գլխավոր շտաբի պետին որպես ահաբեկիչ կալանավորում են, հետո ազատ արձակում: Պետության զենքի գործարանը վաճառվում է Քաթարին, մասնավորեցվում է: ԱՄՆ-ում մի նավահանգիստ վաճառվեց սաուդցիներին, բոլորն իրար խառնվեցին, իսկ այստեղ զենքի գործարան է վաճառվում»,- նշել է նա:
Ավելի վաղ Թուրքիայի իշխանություններին քննադատության էր ենթարկել Ժողովրդահանրապետական կուսակցությունից պատգամավոր Աբդյուլլաթիֆ Շեները՝ հայտարարելով, որ 17 տարի միանձնյա իշխանություն հանդիսացող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երկիրը վատ է կառավարել:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը