Երեւանում մեկնարկել է երթն ի պաշտպանություն Ամուլսարի (Ուղիղ)
Երեւանում մեկնարկել է մեծ քայլերթը, որը տեղի կունենա 3 ուղղություններով եւ կավարտվի Ազատության հրապարակում:
Ջերմուկից ժամանած ակտիվիստները հավաքվել են Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմաց եւ այդտեղից կմիանան երթին:
Նշենք, որ Ջերմուկից եկած ակտիվիստները կոչ են անում բոլորին միանալ այսօրվա քայլերթին, նաեւ հայտարարում են, որ իրենց պայքարը քաղաքական չէ, եւ այն ժամանակ, երբ Կառավարությունը հօգուտ Ամուլսարի որոշում կկայացնի, իրենք կդադարեցնեն պայքարը:
«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը քայլերթը կազմակերպել է հետեւյալ ուղղություններով:
1. Երթուղի 1` Սկզբնակետը՝ Զորավար Անդրանիկի Արձանի առաջ՝ Տիգրան Մեծ փողոց, Հանրապետության Հրապարակ, Աբովյան Փողոց, Հյուսիսային Պողոտա, Ազատության Հրապարակ:
2. Երթուղի-2 Սկզբնակետը՝ Բաղրամյան Մետրոյի հարակից տարածք, Բաղրամյան փողոց, Ֆրանսիական հրապարակ, Սայաթ-Նովա փողոց, Ազատության Հրապարակ:
3. Երթուղի-3 Սկզբնակետը՝ Քաղաքապետարանի հարակից տարածք, Գ. Լուսավորիչ փողոց, Մաշտոցի պողոտա, Ազատության Հրապարակ:
Ակցիայի մասնակիցները վանկարկում են «Ամուլսարն առանց հանքի», «Ամուլսար-միայն սար» եւ «Միացեք»:

















































Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են