Բաքվում ոստիկանները բռնություն են իրականացրել ընդդիմադիր լրագրողի նկատմամբ (լուսանկար)
Սեպտեմբերի 11-ի առավոտյան «Ազատություն» թերթի լրագրող Թազախան Միրալամլըի նկատմամբ Ադրբեջանի ոստիկանությունը բռնություն է իրականացրել, հայտնում է turan.az-ը:
Դեպքը տեղի է ունեցել Յասամալի շրջանի դատարանի դիմաց, որտեղ հավաքվել էին ընդդիմադիր ակտիվիստներ՝ լրագրողների ուղեկցությամբ:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները բռնություն են իրականացրել հավաքվածների նկատմամբ:
Ոստիկանության սերժանտներից մեկը հարվածել է «Ազատության» լրագրողին, որը վայր ընկնելով վնասվածքներ է ստացել: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ լրագրողը ոստիկանին էր ներկայացրել իր իրավունքները և խնդրել չխոչընդոտել մասնագիտական գործունեության կատարումը:
«Ազատություն» թերթի խմբագրությունը միջադեպը որակել է որպես Ադրբեջանում լրագրողների իրավունքների և ազատությունների կոպիտ խախտման ապացույց և իշխանությունների կողմից խոսքի ազատության դեմ բացահայտ կամայական վերաբերմունք:
Ըստ turan.az-ի՝ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը դատապարտել է միջադեպը՝ այն որակելով որպես խոսքի ազատության սահմանափակում:սին



















































Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա փետրվարի 28-29-ը Բեռլինում. ԱԳՆ խոսնակ
ԱՄՆ-ն «ձեռքերը լվացել է» Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացից. Արթուր Խաչատրյան
Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
Ադրբեջանն ու Ղազախստանը համատեղ վարժանքներ կանցկացնեն
«Ռոյթերզ». «Մոսկվան լարվածություն է բորբոքել հօգուտ Ադրբեջանի»
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը