Բոլթոնին աշխատանքից ազատելով՝ Թրամփն Իրանի հետ հարցերը կլուծի իր ոճով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից հեռացրեց Ջոն Բոլթոնին, որպեսզի իրականացնի գործարքների կնքման իր ոչ ավանդական ոճը, որը կարող է ծայրահեղ հետեւանքների հանգեցնել, գրում է Business Insider-ը:
Հետեւանքներից մեկը կարող է լինել Թրամփի եւ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի աննախադեպ հանդիպումը հաջորդ շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում:
Բոլթոնի հեռացումն ակհայտ դարձավ այն բանից հետո, երբ նա հայտարարեց, որ ԱՄՆ-ը պետք է միակողմանի կարգով օգտագործի իր ռազմական, դիվանագիտական ու տնտեսական ուժը, ինչը խիստ տարբերվում է գործարքների կնքելու սիրահար Թրամփի մոտեցումներից:
Երկու քաղաքական գործիչները բազմիցս տարաձայնություններ են ունեցել, այդ թվում՝ Վենեսուելայի, Հյուսիսային Կորեայի, Իրանի հարցերով:
Հավանաբար, հենց այդ քաղաքական տարաձայնությունները հանգեցրեցին Թրամփի երրորդ խորհրդականի իրավասությունների դադարեցմանը:
Տնտեսության աճի դանդաղեցման ու քաղաքական մի շարք խոշոր հաջողությունների պայմաններում Թրամփը, անկասկած, Իրանի հետ քաղաքական առաջընթացը կարող էր օգտագործել 2020թ. իր քարոզարշավի համար:
Սակայն Իրանի նկատմամբ կոշտ քաղաքականության աջակիցները կազմում են Թրամփի քաղաքական բազայի զգալի հատվածը: Այդ խմբում են բոլոր նրանք, ովքեր Իսրայելի դաշնակիցներն են: Եվ ցանկացած հանդիպումը կմտահոգի Իսրայելի աջակիցներին:
Հաջորդ շաբաթ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կբախվի իր կարիերայի ամենավտանգավոր ընտրությունների հետ: Նա վաղուց է ի ցույց դրել Թրամփի հետ իր մտերիմ հարաբերությունները:
Իրանի հետ ուղիղ բանակցությունները կցնցեն Թրամփի այդ առանցքային քաղաքական եւ դիվանագիտական հիմքը:
Սպիտակ տանը նախկինի պես կան խորհրդականներ, ինչպես օրինակ պետքարտուղար Մայք Պոմպեոն, որոնք կողմ են Իրանի նկատմամբ կոշտ մոտեցումներին: Այդուհանդերձ, Պոմպեոն որոշել է խուսափել Թրամփի հետ բախումներից՝ ի տարբերություն նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի:
Հորդանան գետի հովտի բռնակցման մասին Նեթանյահուի հայտարարությունը համընկել է հենց Բոլթոնի հեռացման մասին հայտարարությանը:
Այդ քայլը, որը միանգամից ողջունեցին մի շարք աջակողմ իսրայելցիներ, պոտենցիալ սփոփիչ մրցանակ կդառնա տատանվող կողմնակիցների համար, եթե Թրամփը հրաժարվի Իրանի նկատմամբ կոշտ մոտեցումից:
Դեռեւս պարզ չէ՝ այդ ամենը բավարար կլինի արդյոք ԱՄՆ-ում Իսրայելի կողմնակիցների համար, ինչպես նաեւ պարզ չէ այն, թե արդյոք բռնակցումը կաշխատի:
Պարզ է միայն, որ Թրամփն այժմ գծել է այն ուղին, որով փորձում է իր իսկ առաջադրած պայմաններով պայքարել Իրանի եւ այլ հակառակորդների, օրինակ՝ Հյուսիսային Կորեայի դեմ:


















































«Նա շատ մեծ սխալներ է թույլ տվել». Թրամփը խոսել է Բոլթոնի՝ պաշտոնից ազատման մասին
CNN-ը՝ Ջոն Բոլթոնի հեռանալու մասին
Բոլթոնը գնում է, Պուտինը կգա. հնարավոր է այդ նիստն անցկացվի Գյումրիում
Բոլթոնի հեռանալուց հետո աշխարհը թեթեւացած շնչեց. Իրանի ԱԳ նախարար
Իրանը բացասաբար է արձագանքել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում Ջոն Բոլթոնի նշանակմանը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ