Զուրաբիշվիլին հրամանագիր է ստորագրել Գեորգի Գախարիային Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակելու մասին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրամանագիր է ստորագրել Գեորգի Գախարիային երկրի վարչապետի պաշտոնում նշանակելու մասին։ Ավելի վաղ նրան իր վստահության քվեն էր տվել երկրի խորհրդարանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Վրաստանի կառավարության աշխատակազմին։
Վրաստանի խորհրդարանը կիրակի կայացած նիստում վստահության քվե էր տվել կառավարությանը՝ ի դեմս ներքին գործերի նախկին նախարար Գախարիայի։
«Հրամանը ստորագրված է նախագահի կողմից, Գեորգի Գախարիան աշխատանքի է անցել»,-հայտնել են աշխատակազմից:
Վրաստանի սահմանադրության համաձայն՝ խորհրդարանի կողմից կառավարությանը վստահության քվե շնորհելու պահից սկսած երկու օրվա ընթացքում երկրի նախագահը հաստատում է վարչապետի թեկնածուին, իսկ վերջինս, նույնպես երկու օրվա ընթացքում, հաստատում է կառավարության նոր կազմը։ Նշված ժամանակահատվածում նախագահի կողմից համապատասխան հրամանի արձակման բացակայության պարագայում վարչապետի լիազորություններն ինքնաբերաբար համարվում են հաստատված։
Սեպտեմբերի 2-ին Վրաստանի նախկին վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել էր պաշտոնից հեռանալու իր որոշման մասին՝ բացատրելով, որ կատարել է իր բոլոր առաքելությունները և հանձնարարությունները։
Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ վարչապետի թեկնածու իրավունք ունի առաջադրել խորհրդարանական ընտրություններում լավագույն արդյունքները գրանցած քաղաքական կուսակցությունը՝ այս պարագայում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։
Կուսակցության հիմնադիր և նախագահ Բիձինա Իվանիշվիլին չի թաքցրել, որ իր մտահղացումն է եղել Գախարիայի թեկնածությունը վարչապետի պաշտոնում առաջադրելը։
Նման որոշման վերաբերյալ հայտարարությանը հետևել է ընդդիմության և նրա կողմնակիցների բացասական արձագանքը։ Ընդդիմությունը հայտարարել է սպասվող բողոքի ցույցերի մասին՝ Գախարիայի կառավարումը թույլ չտալու պահանջով։ Ընդդիմությունը Գախարիայի նշանակումը համարում է ողջ բնակչությանը հասցված վիրավորանք, քանի որ հենց նրա՝ ներքին գործերի նախարարի պաշտոնից հրաժարվելն էին պահանջում ցուցարարները ողջ երկրի մասշտաբով, սակայն դրա փոխարեն Գախարիայի պաշտոնը բարձրացրել են։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը