Սոցցանցերում Էրդողանին քննադատած ընդդիմադիր գործիչը դատապատրվեց 10 տարվա ազատազրկման
Թուրքիայի դատարանը մոտ 10 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմության հայտնի առաջնորդներից մեկին՝ Ջանան Քաֆթանչիօղլուին՝ սոցիալական ցանցերում ահաբեկչություն քարոզելու, կառավարության ու նախագահ Էրդողանի հասցեին վիրավորական գրառումներ անելու անելու համար:
Դատարանի առջև հավաքված աջակիցները բողոքի ցույցով են ընդունել դատավճիռը։ Ինքը՝ տիկին Քաֆթանչիօղլուն, պնդել է՝ իշխանությունն այս քայլերով չի կարող իրեն լռեցնել:
«Մեր երկրում քրեական գործերը հարուցվում ու քննվում են ոչ թե դատարաններում, այլ՝ նախագահական նստավայրում», - պնդել է ընդդիմադիր գործիչը: «Ուս-ուսի տված՝ պայքարենք ֆաշիզմի դեմ», - արձագանքել են ցուցարարները:
Քաֆթանչիօղլուն Ժողովրդահանրապետական կուսակցության առաջամարտիկներից է, ում աջակցությամբ էլ ընդդիմությունը ամիսներ առաջ պարտության մատնեց նախագահ Էրդողանի թեկնածուին Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում:
Վերջինս պնդել է, որ բողոքարկելու է դատարանի «քաղաքական վճիռը», ինչը նշանակում է, որ մինչև վերջնական որոշումը Քաֆթանչիօղլուն կմնա ազատության մեջ:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը