Էրդողանը հայտարարել է միջուկային զենք ունենալու ցանկության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիվասում (Սեբաստիա) ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ չի ընդունում միջուկային զենք ստեղծելու առիթով իր երկրի վրա դրված արգելքը: Նա անտրամաբանական է համարել այն, որ աշխարհի մի շարք երկրներ ունեն միջուկային մարտագլխիկով հրթիռներ, սակայն իր երկիրը չի կարող ունենալ: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Թուրքիայի նախագահը մասնավորապես ասել է. «Որոշների ձեռքում միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան: Ընդ որում ՝ դրանք մեկ հատ չեն, երկու հատ չեն: Սակայն իմ ձեռքում չպետք է միջուկային մարտագլխկով հրթիռներ լինեն. ես դա չեմ ընդունում:
Այս պահին աշխարհի գրեթե բոլոր զարգացած երկրները միջուկային մարտագլխիկով հրթիռներ ունեն: Բոլորը ունեն: Նույնիսկ մի նախագահ կար, որի անունը հիմա չեմ նշի, այցելությանս ժամանակ ինձ ասում էր, թե 750 հատ միջուկային մարտագլխիկով հրթիռ ունի, բայց էլի է արտադրելու, քանի որ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի ձեռքում 12-15 հազար հրթիռ կա: Տեսեք, թե նրանք ինչ մրցակցության մեջ են, բայց մեզ ասում են՝ հանկարծ դու չունենաս (հրթիռ):
Դրանից բացի մեր կողքին կա Իսրայել, որը բոլորին վախեցնում է միջուկային զենքով: Մենք այս պահին աշխատանքներ ենք իրականացնում»:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը