Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը Իսրայելում հայտարարել են, որ Գազայի խաղաղության խորհուրդը կհավաքվի հաջորդ շաբաթ Կիպրոսում. The Times of Israel Արարատ-Արմենիա - Ռիգա հանդիպման վայրը փոխվել է Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել Վիլնյուսում ներկայացվել է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի փորձը Մասկն այլեւս տրիլիոնատեր չէ, նա «կորցրել» է 118 մլրդ դոլար. Bloomberg Վերականգնվում է Այգեշատի 7-րդ դարի Թարգմանչաց վանքը Սեդա Սաֆարյանի վերաբերյալ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի միջնորդությունը ՍԴ-ի կողմից քննության առարկա չի դարձել Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և Հայաստանի սերտ կապի մասին «Ուժեղ Հայաստանի» ընտրակաշառքի նոր ձայնագրություն ՀԱՊԿ-ում հայտնել են, որ մանրակրկտորեն կքննարկեն Հայաստանի անդամակցության հարցը Wikipedia-ի համահիմնադիրը հեռացվել է հարթակից

Բիլ Գեյթսը բացահայտել է երկու ռուս կանանց ինքնությունը, որոնց Ջեֆրի Էպշտեյնն օգտագործել է՝ իրեն շանտաժի ենթարկելու համար  Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարըԻսրայելում հայտարարել են, որ Գազայի խաղաղության խորհուրդը կհավաքվի հաջորդ շաբաթ Կիպրոսում. The Times of IsraelԸնտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանությունԼուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմումԱրարատ-Արմենիա - Ռիգա հանդիպման վայրը փոխվել էԿամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցելՎիլնյուսում ներկայացվել է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի փորձըՄասկն այլեւս տրիլիոնատեր չէ, նա «կորցրել» է 118 մլրդ դոլար. BloombergՎերականգնվում է Այգեշատի 7-րդ դարի Թարգմանչաց վանքըՍեդա Սաֆարյանի վերաբերյալ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի միջնորդությունը ՍԴ-ի կողմից քննության առարկա չի դարձել
Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և Հայաստանի սերտ կապի մասին
«Ուժեղ Հայաստանի» ընտրակաշառքի նոր ձայնագրությունՀԱՊԿ-ում հայտնել են, որ մանրակրկտորեն կքննարկեն Հայաստանի անդամակցության հարցըWikipedia-ի համահիմնադիրը հեռացվել է հարթակիցՖրանսիայի Սենատում քննարկվել են Հայաստանի ընտրությունները, ԵՄ համագործակցությունը և տարածաշրջանային խաղաղության օրակարգըՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Թուրքիայի տնտեսական օգուտը կարող է տարեկան կազմել 1,7 միլիարդ դոլարԳեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբարԳինեսի ռեկորդների գիրքն անդրադարձել է Լիոնել Մեսսիի պատմական նվաճումներինԻնտերնետային տարանցման նոր համաձայնագիր․ արդյո՞ք վտանգված են օգտատերերի տվյալներըԿարեն Ֆարխոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվելՀնդկաստանի վարչապետը զանգահարել է Փաշինյանին և շնորհավորել ընտրություններում հաղթանակի առիթովՈ՞րն է վերջին օրերին գրանցված խոշոր տրամաչափի կարկուտի պատճառը. մանրամասնում է Գագիկ ՍուրենյանըՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվելԱյս տարի ոռոգման նպատակով Սևանից ավելի քիչ ջուր բաց կթողնվիՄանրամասներ 6(10)կՎ լարմամբ սպառման համակարգերի՝ բաշխման ցանցին միանալու ազատականացման վերաբերյալԵՄ-ն մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները Մերձավոր Արևելքի երկնքում
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը խաղաղության, միջմշակութային երկխոսության խթանման գործումԵրևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացումՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 23-ից 24-ըՀամատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվենԱմիրյան փողոցը Պապ թագավորի անունը կկրի. ո՞վ էր Արսեն Ամիրյանը«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում էՔննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնելՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջելՌուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համարԹուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացինԳերմանիայում երեկ երեկոյան կանգ է առել երկաթուղային երթեւեկությունըԹուրքիայում հայտնաբերվել է երկու անհայտ անօդաչու թռչող սարքՀայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայիցՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Կուբայի պետական ընկերությունների դեմՋրասուզակ Վահե Մելքոնյանը՝ հոգեբանական ապրումների ու փրկարարի առաքելության մասինQatarEnergy-ն պատրաստվում է գործունեության բնականոն հուն վերադառնալունՄունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցինԹմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտվելՍտեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
Հարեվաններ

«Այսօր աշխարհում զարգացած երկրների թվում գրեթե չկա մի երկիր, որ միջուկային մարտագլխիկով հրթիռ չունենա, բոլորն ունեն». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթի ժամանակ անդրադարձել է ռազմարդյունաբերական համալիր ունենալու և խաղաղության գաղափարներին:


«Ուրեմն ինչ-որ մեկն իր ձեռքին ռումբով քեզ վրա հարձակվի, դու էլ ասես՝ «ես խաղաղության կողմնակից եմ», և փակե՞ս ամբողջ ռազմարդյունաբերական համալիրը: Հարգելի՛ եղբայրներ և քույրեր, ոմանց ձեռքում միջուկային մարտագլխիկով հրթիռ կա, և ոչ մեկ կամ երկու հատ, իսկ իմ ձեռքում միջուկային մարտագլխիկով հրթիռ չլինի՞: Ես սա չեմ ընդունում»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Էրդողանը հավելել է, որ աշխարհում գրեթե չկա մի զարգացած երկիր, որ միջուկային մարտագլխիկով հրթիռ չունենա, գրում է «Անադոլու» գործակալությունը:

Էրդողանը, առանց նշելու երկրի անունը, հրապարակել է այդ երկրի նախկին նախագահներից մեկի հետ ունեցած երկխոսությունից հատված: Ըստ Էրդողանի՝ այդ անձը բողոքել է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանն ունեն 12 500-ից 15 000 միջուկային մարտագլխիկով հրթիռ, իսկ նրա ձեռքում 7 500 հատ կա և ինքն ավելացնելու է:

Էրդողանը բողոքել է, որ նման մրցավազքի պայմաններում, միջուկային զենք ունենալու հարցում Թուրքիային ասում են. «Տե՛ս հա, հանկարծ դու չանես»: Նա անդրադարձել է նաև Իսրայելի՝ միջուկային զենք ունենալու հարցին, նշելով, որ Իսրայելն ամեն առիթով դրանով է վախեցնում:

Էրդողանը նշել է, որ 5 օր առաջ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ռուսաստանից C-400 համակարգեր գնելու հարցի առնչությամբ և նրան ասել, որ եթե ԱՄՆ-ն պատրաստ լինի նույն պայմաններով վաճառել ամերիկյան Patriot համակարգերը, ապա Թուրքիան պատրաստ է գնել դրանք: Նրանք պայմանավորվել են ՄԱԿ-ի շրջանակներում հանդիպել և խոսել սույն հարցի վերաբերյալ:

Էրդողանն իր ելույթում կարևորել է այլընտրանքային աղբյուրներ ունենալը, այդ թվում` միգուցե Չինաստանի հետ համագործակցությունը: