Թուրքիայի ներքին գործերի նախարարը սպառնացել է «խիստ վշտացնել» Ստամբուլի քաղաքապետին
Թուրքիայի ներքին գործերի նախարարը սպառնացել է «խիստ վշտացնել» Ստամբուլի քաղաքապետին, քանի որ վերջինս սատարել է երեք քուրդ քաղաքապետերին, որոնց ահաբեկիչների հետ կապերի պատճառով փոխարինել են պետական պաշտոնյաներով, տեղեկացնում է Reuters-ը։
Օգոստոսին Քրդական աշխատավորական կուսակցության հետ կապերի մեղադրանքով պաշտոնից հեռացվել էին Դիարբեքիրի, Վանի եւ Մարդինի քաղաքապետերը։ Նույն պատրվակով ձերբակալվել էր 400 մարդ։
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլին այդ քայլն անվանել էր անօրինական եւ հակաժողովրդավարական ու կոչ էր արել չեղարկել այն։ Հանգստյան օրերին նա այցելել էր Դիարբեքիր եւ հանդիպել հեռացված քաղաքապետերից երկուսի հետ։
Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ասել է, որ երեք քաղաքապետերի ազատումը համապատասխանել է օրենքին, ապա հավելել է․ «Իմացի՛ր քո տեղը եւ քո սահմանները»։ «Եթե դուք խառնվեք այն գործերին, որոնք ձեր աշխատանքին չեն վերաբերում, մենք ձեզ խիստ կվշտացնենք»,- ասել է նա։
Մեկ շաբաթ առաջ Իմամօղլին հայտարարել էր, որ Ստամբուլի քաղաքապետարանը չեղարկել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը սատարող մի քանի հիմնադրամներին 350 մլն լիրի (61 մլն դոլար) տրամադրման որոշումը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի վաղ ասել էր, թե իր կառավարությունը կփոխի նաեւ այլ քաղաքապետերի, եթե պարզվի, որ նրանք կապված են ահաբեկիչների հետ։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը