Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծարման երեկո Կապույտ մզկիթում Ուշադրություն. Մ-2 Լծեն-Տաթև-Քաշունի ճանապարհահատվածը փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հարի Քեյնը տեղ չի գտել տարվա խորհրդանշական հավաքականում Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացու Իտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցել Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է Հայաստանը բանակցում է միջազգային խոշոր լոգիստիկ ընկերության հետ Վեց ամիս ազատազրկման՝ բռնաբարության և սեռական բռնության երեք դեպքի համար Եթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն` նա լավագույն կիսապաշտպանն է COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի (տեսանյութ) Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվում

Մեծարման երեկո Կապույտ մզկիթումՈւշադրություն. Մ-2 Լծեն-Տաթև-Քաշունի ճանապարհահատվածը փակ էՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հարի Քեյնը տեղ չի գտել տարվա խորհրդանշական հավաքականումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացուԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելՓարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել էՀայաստանը բանակցում է միջազգային խոշոր լոգիստիկ ընկերության հետՎեց ամիս ազատազրկման՝ բռնաբարության և սեռական բռնության երեք դեպքի համարԵթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն` նա լավագույն կիսապաշտպանն է COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի (տեսանյութ)Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվումՕդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումներիՍենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումըԺոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչՀոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչինԽոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուՓոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստըՍառնարանային համակարգերի կիբերհարձակումների մեջ Ֆրանսիան մեղադրել է ԻրանինԱրարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տեսանյութ)Տղամարդը մտել է Փարաքարի եկեղեցու տարածք, վնասել ու կոտրել գույքը (տեսանյութ)Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացվելԷբրիմա Տունկարան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների դիտակետումԵրկրի ջերմության կուտակման արագությունը զգալիորեն աճել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի Այզենկոտը
Հարեվաններ

Ինչո՞ւ Մամուկա Բախտաձեն հրաժարական տվեց. BBC-ի ռուսական ծառայության անդրադարձը Բախտաձեի անակնկալ հրաժարականին

Երեկ հայտնի էր դարձել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հրաժարականի մասին, որի պատճառների մասին անդրադարձ է կատարել BBC-ի ռուսական ծառայությունը:


BBC-ի ռուսական ծառայության համաձայն՝ Բախտաձեի պաշտոնանկությունն իրարանցում է առաջացրել ընդդիմության շարքերում, մասնավորապես՝ Բախտաձեի հրաժարականի լուրը մեկնաբանել է պատգամավոր, «Միացյալ ազգային շարժում» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռոման Գոցիրիձեն, որը հրաժարականի լուրը «ծիծաղելի» է որակել:

«Դուք հրաժարական չեք տվել, Ձեզ ստիպել են տալ: Ձեր կարծիքը ոչ ոք չէր հարցրել ձեզ այդ պաշտոնին նշանակելիս և ոչ ոք չի հարցրել այդ պաշտոնից հեռացնելիս: Ահա թե ինչպես են վարվում մարդկանց հետ՝ տիկնիկների պես, դեսուդեն շպրտելով»,- հայտնել է Գոցիրիձեն:

Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ Բախտաձեի հրաժարականը «Վրացական երազանք» իշխող կուսակցության ղեկավար, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի անձնական որոշումն է:

Գոցիրիձեն հայտարարել է նաև, որ Բախտաձեի հրաժարականն Իվանիշվիլիի՝ ընդդիմության և անկախ լրատվամիջոցների դեմ ուղղված «բռնաճնշումների շարունակման» պլանի մի մասն է:

Բախտաձեի հրաժարականի առնչությամբ իր կարծիքն է հայտնել նաև վրացի փորձագետ Գիա Խուխաշվիլին, որի համոզմամբ՝ Բախտաձեի հրաժարականը կապված է 2020 թվականին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին իշխող կուսակցության նախապատրաստության հետ:

Փորձագետը կարծում է, որ Մամուկա Բախտաձեն, չունենալով քաղաքական կշիռ և սեփական որոշումներ կայացնելու կարողություն, նախընտրական ժամանակահատվածում Բիձինա Իվանիշվիլիի համար «ոչ հարմար» գործիչ էր:

Ավելի վաղ Tert.am-ը հաղորդել էր, որ Վրաստանի վարչապետի պաշտոնից Մամուկա Բախտաձեի հեռանալուց հետո իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն այդ պաշտոնում առաջադրել է ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի թեկնածությունը: Այս մասին երեքշաբթի լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր իշխող կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին:

«Քաղխորհրդի ժամանակ ես առաջարկեցի Գեորգի Գախարիայի թեկնածությունը և լիակատար աջակցություն ստացա»,-հայտնել էր Իվանիշվիլին:

Նշենք, որ Ներքին գործերի նախարարության ներկայիս ղեկավարը մինչև 2016 թվականը եղել է Ռուսաստանի քաղաքացի և ՌԴ քաղաքացիությունից հրաժարվել է՝ Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար նշանակվելուց երկու շաբաթ առաջ, որտեղից էլ մեկ տարի անց տեղափոխվել է Ներքին գործերի նախարարություն: