Թուրքիայի նախկին վարչապետ Դավութօղլուին հեռացնում են Էրդողանի կուսակցությունից
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) Կենտրոնական գործադիր խորհուրդը նախկին արտգործնախարար և վարչապետ Ահմեթ Դավութօղլուին կուսակցությունից հեռացնելու պահանջով սեպտեմբերի 2-ին դիմել է կուսակցության Կենտրոնական կարգապահական խորհրդին: Որպես հեռացնելու պատճառաբանություն է ներկայացվում ԱԶԿ-ի ներքին կանոնադրությանը հակասող գործունեություն և վարքագիծ դրսևորելը: Այս մասին հաղորդում է artigercek.com կայքը:
Վերջին շրջանում Դավութօղլուին ԱԶԿ-ում անվանում էին «դավաճան», որին ի պատասխան նա նշել է. «Եթե ահաբեկչության դեմ պայքարի հարցում «տետրերը բացվեն», բազմաթիվ մարդիկ «մարդու երես չեն տեսնի»»:
Օգոստոսի 30-ին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ իրենք որպես ԱԶԿ մտահոգություն չունեն իրենցից առանձնացած քաղաքական ուժերի առնչությամբ և հավելել, որ իրենք արդեն ոչ միայն ազգային, այլև միջազգային պատմություն են կերտում: Թուրքիայի նախագահն իր կուսակցության և իր կատարած գործողությունների կարևորությունն ընդգծելու համար հիշել է հետևյալ ասացվածքը. «Երբ էշն է սատկում, մնում է թամբը, իսկ երբ մարդն է մահանում՝ նրա ստեղծագործությունը»:
Ավելի վաղ Դավութօղլուն հայտարարել էր նոր կուսակցություն ստեղծելու և դրա հիմնական գծերը հանրությանը ներկայացնելու մասին: Հիշեցնենք, որ էկոնոմիկայի նախկին նախարար Ալի Բաբաջանը և արդարադատության նախկին նախարար Սադուլլահ Էրգինը նույնպես հեռացել են ԱԶԿ-ից:
Դավութօղլուն Թուրքիայի վարչապետն է դարձել 2014 թվականին՝ 5 տարի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնելուց հետո, սակայն 2016 թվականին նա անսպասելիորեն վիճել է Էրդողանի հետ, ինչից հետո հրաժարական է տվել:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը