Արցախը և Հայաստանն ունեն բավարար կարողություն խաղաղության օրակարգը առաջ տանելու համար. Զոհրաբ Մնացականյան
Հայաստանի ու Արցախի միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքման հարցի վերաբերյալ ես ներկայումս կխուսափեմ որեւէ մեկնաբանությունից, որովհետեւ դեռևս կարիք կա որոշ չափով խոսելու և գնահատելու։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Ես անմիջապես լինելով բանակցային գործընթացի մասնակից և աշխատելով այդ ուղղությամբ` առաջին հերթին ուզում եմ ընդգծել շատ էական կարևոր մի հարց, որ Արցախի հարցը, ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցը առաջին հերթին մարդու հարց է, մեր հայրենակիցների էկզիստենցիալ ֆիզիկական անվտանգության հարց է: Սա գերակա կարևորագույն խնդիր է մեր բոլորիս համար, համազգային հարց է: Եվ դրանից բխող ստատուսի հարցը՝ այս երկուսը միասին ձևավորում են մեր կարևոր գերակայությունները: Այս շրջանակում ենք իրականացնում ենք քաղաքականություն խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում։ Խաղաղությունը այնընտրանք չունի և այս կետը պնդում ենք` հիմնվելով այն ինքնավստահության վրա, որ Արցախը և Հայաստանն ունեն բավարար կարողություն խաղաղության օրակարգը առաջ տանելու համար: Եվ սրանք գերակա խնդիրներն են, որոնց նպատակին ծառայելու է յուրաքանչյուր գործողություն, որը պետք է լինի մտածված, գնահատված եւ գիտակցված»,- ասել է ԱԳ նախարարը:
ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն ասել է, որ ռազմաքաղաքական դաշինքի կնքման հարցը քննարկման փուլում է։
«Կարծում եմ` դրական ընթացքի արդյունքում մենք կարող ենք ստանալ մի իրավիճակ, երբ ունենալով նման փաստաթուղթ, կընդգծենք Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը, որը որոշ չափով դրական ազդեցություն կունենա Հայաստանի համար` որոշակի ճնշումներից խուսափելու իմաստով»,- ասել ԱՀ ԱԳ նախարարը՝ ընդգծելով, որ այդ որոշումը պետք է ընդունվի և կյանքի կոչվի համատեղ աշխատանքի արդյունքում։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր