«Մեր օրակարգում է Եփրատ գետի արևելքում ռազմական գործողություն իրականացնելու հարցը». էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 1-ին Քոնիայում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայի նկատմամբ սադրանքներն այս օրերին աճում են, և որ իրենք լուրջ հարվածներ են ստացել այն բանի համար, որ ուշացրել են «Եփրատի վահան» և «Ձիթենու ճյուղ» գործողությունների իրականացումը: Էրդողանը հայտարարել է, որ օրակարգում է Եփրատի արևելքում գործողություն իրականացնելու հարցը, գրում է aa.com.tr-ը:
Էրդողանը նշել է, որ թե՛ Սիրիայում, թե՛ Իրաքում Թուրքիայի ռազմական ներկայությունն ավելացնելու նպատակն է թուլացնել Քրդական բանվորական կուսակցությունը (PKK)՝ հավելելով, որ այդ նպատակի համար ակտիվորեն կիրառվում են անօդաչու թռչող սարքեր:
Իր ելույթում Էրդողանն ինքնիշխան Իրաքում և Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու հանգամանքն արդարացրել է՝ դա որակելով որպես «ահաբեկչության դեմ պայքար»:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը