Գախարիան կփոխարինի Բախտաձեին վարչապետի պաշտոնում
Վրացական կառավարությունում կադրային փոփոխությունների վերաբերյալ վերջնական որոշումն արդեն կայացվել է: Այս ամսին գրում է newsgeorgia.ge-ն՝ հղում տալով «ИнтерпрессНьюс» գործակալությանը:
Մեջբերելով աղբյուրներին, գործակալությունը հայտնում է, որ Ներքին գործերի նախարարության ներկայիս ղեկավար Գեորգի Գախարիան Վրաստանի վարչապետի պաշտոնում կփոխարինի Մամուկա Բախտաձեին: Իսկ ներքին գործերի նոր նախարարը կլինի իշխող «Վրացական երազանք» կուսակցության քարտուղար, նախկին վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին:
Ակնկալվում է, որ պաշտոնական որոշումները կհրապարակվեն հաջրդ շաբաթ:
2012 թվականի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության տարած հաղթանակից հետո իշխող թիմը յոթ տարվա ընթացքում երեք վարչապետ է փոխել: Սկզբում այդ պաշտոնը զբաղեցնում էր կուսակցության առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին: Ուղիղ մեկ տարի անց ՝ 2013-ին, նա հրաժարվեց պաշտոնից սեփական կամքով և իր իրավահաջորդ նշանակեց Իրակլի Գարիբաշվիլիին: Կառավարության կազմում Գարիբաշվիլին նախկինում զբաղեցնում էր ՆԳՆ ղեկավարի պաշտոնը:
Գարիբաշվիլին վարչապետի պաշտոնում մնացել է 2 տարի՝ մինչև 2015 թվականի դեկտեմբերի 25-ը: Նա նույնպես անսպասելիորեն է հայտարարել իր հրաժարականի մասին՝ առանց պատճառների:
2019 թվականի մարտին, չորս տարվա «քաղաքական աքսորից» հետո, Գարիբաշվիլին վերադարձավ իշխող թիմ ՝ որպես «Վրացական երազանք» -ի քարտուղար:
«Վրացական երազանքի» երրորդ վարչապետը Գեորգի Կվիրիկաշվիլին էր, ով նախկինում կառավարությունում զբաղեցնում էր Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը:
Նրան Վարչապետի պաշտոնում փոխարինել է 36-ամյա Մամուկա Բախտաձեն: Վարչապետի պաշտոնում նշանակվելուց 6 ամիս առաջ նա ֆինանսների նախարարն էր:
Ինչ վերաբերում է Գեորգի Գախարիային, ապա նա 2016-ին ստացել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի պաշտոնը: Մեկ տարի անց նրան հանձնարարվել է ղեկավարել Վրաստանի ներքին գործերի նախարարությունը
Երկու տարիների ընթացքում, որպես Վրաստանի ՆԳՆ ղեկավար, բազմաթիվ սկանդալներ են կապված կապված Գախարիայի անվան հետ՝ այցելություններ գիշերային ակումբներ, Բողոքբերի ցրում, սպառնալիքներ: Իսկ վրջին երկու ամիսներին Ռուսթավելի փողոցում անցկացված ցույցերի ժամանակ պահանջում են նաև նրա հրաժարականը:


















































Սահակաշվիլիի կողմնակիցները Իվանիշվիլիից պահանջել են ծնկի գալ եւ ներում հայցել
Թբիլիսիում ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարան, իրավիճակը լարված է (տեսանյութ)
Վրաստանում պետությունը կշարունակի օգնել փոքր ու միջին հյուրանոցներին
Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանից զբոսաշրջիկների համար
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2 դեպք
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը