Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

Եթե դա վարչապետի կազմակերպածը չէր, նա պետք է պատասխանատվության կանչի իմ մեքենան կանգնեցնողներին. Վիտալի Բալասանյան

Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունները, ցավոք, արժեհամակարգային ճիշտ գնահատականներ չեն տալիս։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Արցախի հերոս, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով հնչող այն գնահատականներին, որ Արցախի ազատագրման պայքարի հերոսները հեղինակազրկվում են։

«Ցավոք, Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունները արժեհամակարգային ճիշտ գնահատականներ չեն տալիս։ Այն արժեհամակարգը, որը մենք ստեղծել ենք, դա համայն հայության հաղթանակն է, միայն արցախցիներինը չէ։ Յուրաքանչյուր քաղաքացու պետք է ճիշտ գնահատական տանք, հատկապես նրանց, ովքեր մասնակցել են մարտական գործողություններին»,– ասաց նա։

Անդրադառնալով շրջանառվող լուրերին, որ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից իրեն հեռացնելը Հայաստանի իշխանությունների ցանկությունն է եղել՝ Վիտալի Բալասանյանն ասաց. «Իհարկե, եղել են Արցախի եւ Հայաստանի քաղաքական իշխանությունների մեջ այդպիսի տարաձայնություններ։ Հիմա դրա պատասխանը ես չէ, որ պետք է տամ, դրա պատասխանը պետք է տա Արցախի Հանրապետության նախագահը եւ Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Ես ազատման դիմում չեմ գրել, ես ազատվել եմ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով։ Եվ առ այսօր մենք տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները թույլ են տալիս, եթե ոչ իրենց մեծ մասնակցությունն ունեն, որ հասարակ քաղաքացիները կամ ինչ-որ քաղաքական ուժեր գնահատականներ տան պատերազմական գործողությունների մասնակիցներին, հրամանատարներին, մանավանդ՝ գեներալներին։ Ես խորհուրդ կտայի ընդհանրապես հեռու մնալ նման քաղաքականությունից, որովհետեւ դա վտանգավոր է։ Այն գեներալները, որոնք հանցագործություն են կատարել, պատասխան կտան։ Բայց նրանք, ովքեր մեկ, երկու կամ տասը գեներալի անունով փնովում են բոլոր գեներալներին կամ բոլոր հրամանատարներին, առնվազն իրավունք չունեն իշխանությունում գտնվել։ Դա վերաբերվում է բոլոր նրանց՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի։ Եթե Նիկոլ Փաշինյանը դա թույլ է տալիս, ուրեմն կարող ենք ասել՝ այդ ծրագրի գլխավերեւում կանգնած է Նիկոլ Փաշինյանը։ Ես կհորդորեի Նիկոլ Փաշինյանին նախ զերծ մնալ, այնուհետեւ գնահատականներ տալ և պատասխանատվության ենթարկել այն մարդկանց, որոնք խոսում են սերմացու գողացող ինչ-որ գեներալների մասին»։

Բալասանյանն անդրադարձավ նաև մայիսին Հայաստանում իր հետ կատարված միջադեպին։

«Երեւան քաղաքում ինձ կանգնեցնում են ոստիկանության այսպես ասած ծառայողները։ Նրանք մոտավորապես մի քանի էկիպաժ էին, բոլորը՝ զինված։ Ես եղել եմ Ասկերանի պաշտպանական շրջանի հիմնադիր հրամանատարը, դեռեւս 1988 թվականի փետրվարին, երբ հարձակումներ եղան Ասկերանում, ես եմ ղեկավարել կասեցման գործողությունները. մենք որսորդական հրացաններով կասեցրել ենք հարձակումը։ Ես եղել եմ այն եզակի հրամանատարներից, որը պատերազմական գործողությունների ժամանակ տարբեր ուղղություններով ղեկավարել է տարբեր ճակատներ, ես եղել եմ այն գեներալներից, որին որևէ մեկը չի կարող ասել, թե պետությունից, բանակից մեկ լումա է գողացել։ Եվ որպես Անվտանգության խորհրդի քարտուղար այդ օրը՝ մայիսի 19-ին, իմ դեմ այդպիսի ոտնձգություն է կատարում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը։ Ճիշտ է, չեմ բարձրաձայնել՝ սպասելով, որ կգա ժամանակը, որ Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, դա վերաբերում է ընդհուպ հենց առաջին դեմքին, պատասխանատվության կենթարկեն այն անձանց, այն կառույցին, որն անօրինություն է կատարել իմ՝ քաղաքացու, գեներալի, Անվտանգության խորհրդի քարտուղարի նկատմամբ։ Առ այսօր ես չլսեցի որևէ պատկան մարմնի, հատկապես վարչապետի շուրթերից, որ որևէ գնահատական տար։ Իմ գնահատականը հետեւյալն է, որ ժամանակը կգա, կասեմ։ Կարող եմ հիմա բարձրաձայնել՝ ասելով, որ դա վարչապետի կազմակերպածն է։ Եթե ոչ, ապա վարչապետը պետք է պատասխանատվության կանչի, կամ ծառայողական քննություն անցկացվի... Սկզբում ինձ ասում են, որ կան օպերատիվ տվյալներ, որ Ձեր մոտ եւ Ձեր մեքենայում կա ապօրինի զենք-զինամթերք, բառացի՝ Ձեր մոտ եւ Ձեր մեքենայի մեջ։ Եթե օպերատիվ տվյալներ են եղել, ինչո՞ւ չգիտեին, թե մեքենայում քանի հոգի է նստած, եւ չգիտեին՝ մեքենան ում է պատկանում, եւ չգիտեին՝ մեքենայի վարորդն ով է, ինձ էին հարցնում։ Այսինքն՝ կարող եմ ասել՝ փորձ է կատարվել այսպես ասած, ինչպես հիմա ընդունված է ասել «ասֆալտին փռել», հեղինակազրկել հեղինակություն ունեցող մարդկանց։ Ես համարյա երկու ժամից ավելի կանգնած թույլ չեմ տվել խուզարկել ոչ ինձ, ոչ էլ այն մեքենան, որում գտնվել եմ, որովհետեւ նրանք չկարողացան օրենքի պահանջով բերել համապատասխան փաստաթուղթը՝ դատարանի որոշումը։ Եվ բոլորս ականատես եղանք, որ այնպես չէ, որ բոլորին կարելի է փռել ասֆալտին»,– ասաց Բալասանյանը։