Ադրբեջանցի ընդդիմդիր լրագրողը բանտից ազատ է արձակվել
Խուլիգանության հոդվածով 5 տարի բանտում անցկացրած ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Սեյմուր Հազին ազատ արձակվելուց հետո ասել է, թե բնավ չի փոխել իր տեսակետները:
Հազին չի ընդունել մեղադրանքը և պնդել է, որ 2014 թվականին իրեն ձերբակալել են բացառապես քաղաքական դրդապատճառներով:
Մինչ այդ Հազին աշխատել է «Ազադլիք» ընդդիմադիր թերթում, բացի այդ հաղորդումներ է վարել հեռուստաեթերում: Հազին Ժողճակատ ընդդիմադիր կուսակցության անդամ է:
2015 թվականի հունվարին Ադրբեջանի դատարանը նրան մեղավոր է ճանաչել խուլիգանության հոդվածով և դատապարտել է 5 տարվա ազատազրկման:
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Հազիին ճանաչել է «խղճի բանտարկյալ»: Հազին այսօր է դուրս եկել բանտից:
«Ես իմ հայացքները չեմ փոխել, իշխանության նպաակն ինձ լռեցնելն էր: Նրանք ապացուցեցին, որ բացարձակ տանել չեն կարող որևէ քննադատություն և կարող են քննադատությանը պատասխանել միայն պատիժներով»,- այսօր ազգականներին և բարեկամներին ասել է բանտից դուրս եկած լրագրողը:
Անցյալ տարվա դկտեմբերին մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որ Հազիի ձերբակալությունն ապօրինի է և Ադրբեջանի կառավարությանը պարտադրել է 13 հազար եվրո հատուցում վճարել լրագրողին:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը