Ստեղծագործական ունակությունները կարող են օգնել ոչ գրավիչ տղամարդկանց ծանոթությունների ժամանակ
Նոր հետազոտությունը պարզել է, որ ոչ այնքան գրավիչ տղամարդիկ կարող են ավելի համակրելի թվալ ստեղծագործական ունակությունների շնորհիվ, հայտնում է Planet-today–ը։
Հետազոտության հեղինակ Քրիստոֆեր Ուոթկինսի խոսքով ոչ այնքան գրավիչ արտաքինով տղամարդիկ՝ իրենց ստեղծագործական ունակությունների շնորհիվ նույնքան գրավիչ են թվում կանանց, որքան իրոք գեղեցկադեմ տղամարդիկ, որոնք զուրկ են կրեատիվ ունակություններից։
Բնականաբար առաջին տեղում այն տղամարդիկ են, որոնք եւ գեղեցիկ են, եւ ստեղծագործող։ Ըստ գիտնականի «Կանայք ավելի բծախնդիր են սեռական զուգընկեր ընտրելու հարցում։ Կրեատիվությունը կարող է հուշել, որ տղամարդը կարող է իր երեւակայության ու ստեղծագործական ունակությունների շնորհիվ նորովի ընկալել երեւույթները ու լուծել այս կամ այն խնդիրները, ինչն օգտակար հատկանիշ է հարաբերությունների համար»։
Ավաղ, կրեատիվ մարդկանց դրսեւորման հնարավորությունները ավելի սահմանափակ են դարձել օնլայն ծանոթությունների մակերեսային աշխարհում։
Կանայք սովորաբար ասում են, որ տղամարդկանց անձնական հատկանիշներն իրենց համար ավելի կարեւոր են, քան արտաքինը, սակայն հենց գործը հասնում է ընտրությանը՝ նրանք հաճախ նախապատվությունը տալիս են հենց գեղեցկադեմ տղամարդկանց։ Իսկ երիտասարդ կանանց հաճախ առհասարակ չի հուզում՝ տղամարդը արժանի է վստահության, հարգանքի, թե ոչ։ Հնարավոր է, տղամարդկանց կրեատիվությունը կօգնի շտկել այս իրադրությունը։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի