Միամիտ ՀՀ քաղաքացին եւ նրանց օգտագործող իշխանությունը
1917թ. մինչ օրս անցել է 102 տարի: Թվում է ահռելի ժամանակ է, որի ընթացքում հասարակությունը կարող է աճել, հայտնվել որակական այլ մակարդակում, բայց միայն թվում է: Մեր դեպքում, մեծ հաշվով, կարելի է ասել, ոչինչ չի փոխվել:
1917-ին, 1937-ին էլ կային մարդիկ եւ շատ մարդիկ, որոնք հավատում էին, թե իրենք վատ են ապրում, քանի որ կան մարդիկ, որոնք հարուստ են: Նույն այդ մարդիկ ապրում են նաեւ մեր կողքին՝ 2019-ին: Նրանք վստահ են, որ մի քանի հոգու ձերբակալությունից, կալանավորումից է կախված իրենց բարեկեցությունը եւ հրճվում են ձերբակալության վերաբերյալ հերթական տեղեկությունը լսելիս:
Եւ երբ այս մարդուն ասում ես, հարցնում ես, թե փոխվե՞ց արդյոք քո կյանքը, լցվե՞ց արդյոք սառնարանդ, կարողանո՞ւմ ես հանգստի մեկնել գոնե Վրաստան, նրանք ունեն պատրաստի պատասխան՝ միանգամից հո չի փոխվելու: Եւ այդպես մի կյանք ապրում, անցնում, գնում են, այդպես էլ չհասկանալով, որ նրանք հրաշալի հումք են իշխանությունների համար:
Այսպիսի միամիտների վրա հենվելով էլ իշխանության են գալիս պոպուլիստները եւ ամուր կառչում իշխանությունից: Պոպուլիստները ժողովրդին բարեկեցություն տալ չեն կարող՝ նրանք պոպուլիստ են եւ դրա փոխարեն հորինում են սեւերի, ժողովրդի թշնամիների, հակահեղափոխականների, իմպերիալիստների, թալանչիների:
Միամիտներն ապրում են սպասելով հերթական թալանչու ձերբակալությանը, հերթական ժողովրդի թշնամու կալանավորմանը, հերթական սեւի դատին եւ այսպես ապրում են, սպասելով խոստումների իրականացմանը, բայց այդպես էլ մնում են սպասող: Պոպուլիստները երբեք խոստումները չեն կատարում:
Հակոբ Ասատրյան
Top-News.am

















































Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են