Նրանք Նիկոլ Փաշինյանի աջակիցներն են
Մեր համար արդեն սովորական դարձավ, հասարակությունը, կարծես թե, հաշտվեց այն իրողության հետ, որ սոցիալական ցանցում կարող են անիծել, հայհոյել Նիկոլ Փաշինյանին քննադատողներին եւ կառավարության գծից շեղվողներին:
Ամենաստոր հայհոյանքները, որն իրեն հարգող տղամարդը երբեք չի արտասանի, գրում են , իրենց թույլ են տալիս Նիկոլ Փաշինյանի ջերմեռանդ աջակիցները՝ թաքնվելով համակարգչի հետեւում եւ կեղծ անուն-ազգանուններով:
Ամենանողկալի անեծքները, որ իրեն կարող է թույլ տալ միայն ամենաստոր կինը, ամենամերժված կինը գրում են Նիկոլ Փաշինյանի պաշտպանները:
Այս ամենի մասին բազմաթիվ անգամ գրվեց, խոսվեց, բայց ոչինչ չփոխվեց: Մնացին նույն հայհոյանքները, մնացին նույն անեծքները:
Այս պատմության մեջ ամենավատն այն է, որ վարչապետը, նրա թիմակից նախարարները եւ պատգամավորները որեւէ անգամ իրենց աջակիցներին կոչ չարեցին վերջ տալ նման պահվածքին, չփորձեցին բացատրել, որ այս կերպ, այս գրառումներով գցում են նաեւ իշխանությունների վարկանիշը:
Ստացվեց այնպես, որ հետհեղափոխական «հաջողությունների» շարքում կարելի է արձանագրել նաեւ սոցցանցերում լայնորեն կիրառվող անեծքներն ու հայհոյանքները: Մենք կարող ենք մտածել, որ սա իշխանությունների համար ձեռք բերում է, քանի որ մատը մատին չխփեցին այս զզվելի եւ գարշելի գրառումներից համացանցն ազատելու համար:
Եւ մենք այքանից հետո կարող ենք եզրակացնել, հասկանալ, թե ովքեր են այսօր Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմակիցների աջակիցները:
Հակոբ Ասատրյան
Top-News.am

















































Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են