Թուրքական մամուլին զայրացրել է Հայոց ցեղասպանության մասին իսրայելցի հեղինակների գիրքը
Թուրքական կայքերը շարունակում են ցավագին ընդունել աշխարհի տարբեր երկրնում Հայոց ցեղասպանությունն ապացուցող գրքերի հրատարակությունները։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Իսրայելցի պատմաբաններ Նեննի Մորիսի և Դրոր Զեևիի համահեղինակությամբ 2019թ. ապրիլի 24-ին լույս է տեսել «30 տարվա ցեղասպանություն. Թուրքիայի քրիստոնյա փոքրամասնությունների ոչնչացումը (1894-1924թթ)» վերնագրով գիտահետազոտական գիրք, որին անդրադարձել է նաև թուրքական մամուլը։
Գրքի հրատարակմամբ զբաղվել է ամերիկյան Հարվարդ համալսարանի հրատարակչությունը։
Գրքում նշվում է, որ Օսմանյան կայսրության և Թուրքիայի Հանրապետության իշխանությունների հրամանով կոտորվել են շուրջ 4 մլն հայեր, հույներ և ասորիներ։
Իսրայելցի հեղինակներն իրենց աշխատանքում օգտվել են այնպիսի հեղինակների աշխատություններից, ինչպիսիք են թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը, հայ ցեղասպանագետ Ռայմոնդ Գևորգանը, եկեղեցական, ազգային և հասարակական գործիչ Գրիգորիս Պալաքյանը և թուրք պատմաբան Ֆուաթ Դյունդարը։
Թուրքական աղբյուրը զարմանքն է հայտնել, թե ինչու իսրայելցի հեղինակներն իրենց աշխատանքում շատ քիչ են օգտվել թուրքական աղբյուրներից։ (Խոսքը այն թուրք հեղինակների մասին է, ովքեր հերքում են ցեղասպանության փաստը)։
Իսկ գրքի հեղինակների խոսքով՝ բազմաթիվ թուրքական արխիվներ իրենց համար անհասանելի են եղել։ Մասնավորապես նրանք ցանկացել են օգտվել «Թուրքիայի գլխավոր շտաբի ռազմական, պատմական և ռազմավարական հետազոտությունների արխիվից», սակայն վերջինս փակ է եղել հետազոտողների համար։
Գիրքը բաժանված է երեք մասի. առաջին մասում ներառված են մոտ 200 հազար քրիստոնյա հայերի ջարդը՝ 1894-1896թթ, երկրորդ մասում՝ ավելի մեծածավալ տեղահանություններն ու կոտորածը, որը սկսվեց 1915թ. և ճանաչվել է որպես ցեղասպանություն, երրորդ մասում՝ մնացած քրիստոնյաների (հիմնականում հույների) արտաքսումը 1919-22թթ., որը թուրքերն անվանում են «Անկախության պատերազմի տարիներ»: Գրքում դիտարկված է նաև մոտ 250 հազար ասորիների ճակատագիրը:
Պատմաբաններն եկել են եզրակացության, որ 1915-16թթ. իրադարձությունները լավ փաստագրված են, 1.5 մլն զոհերի ոճրագործությունը ցեղասպանություն անվանելը միանգամայն հիմնավորված է։ Մինչդեռ 30-ամյա ժամանակահատվածի առաջին ու վերջին շրջանները, նրանց կարծիքով, առավել մեծ ուսումնասիրությունների կարիք ունեն:


















































«Ադրբեջանցին Հադրութում հայ ծերունու է գլխատել, դա սովորական պատերազմական հանցագործություն չէ»․ Սիրանուշ Սահակյան
Հայաստանում ԵՄ պատվիրակությունը՝ Հայոց ցեղասպանության մասին. Այդ հանցագործությունները երբեք չեն մոռացվի
Հոգեւորականների ուղեկցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեց Գարեգին Բ-ն. Հնչեց Հայր մերը
Հիշում ենք եւ պաշտպանում․ ՊՆ խոսնակ
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է. բարձրաստիճան պաշտոնյաներն այցելում են Ծիծեռնակաբերդ (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը