Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Էստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշան Մեծարման երեկո Կապույտ մզկիթում Ուշադրություն. Մ-2 Լծեն-Տաթև-Քաշունի ճանապարհահատվածը փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հարի Քեյնը տեղ չի գտել տարվա խորհրդանշական հավաքականում Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացու Իտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցել Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է Հայաստանը բանակցում է միջազգային խոշոր լոգիստիկ ընկերության հետ Վեց ամիս ազատազրկման՝ բռնաբարության և սեռական բռնության երեք դեպքի համար Եթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն` նա լավագույն կիսապաշտպանն է COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի (տեսանյութ)

Էստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշանՄեծարման երեկո Կապույտ մզկիթումՈւշադրություն. Մ-2 Լծեն-Տաթև-Քաշունի ճանապարհահատվածը փակ էՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հարի Քեյնը տեղ չի գտել տարվա խորհրդանշական հավաքականումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացուԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելՓարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել էՀայաստանը բանակցում է միջազգային խոշոր լոգիստիկ ընկերության հետՎեց ամիս ազատազրկման՝ բռնաբարության և սեռական բռնության երեք դեպքի համարԵթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն` նա լավագույն կիսապաշտպանն է COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի (տեսանյութ)Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվումՕդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումներիՍենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումըԺոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչՀոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչինԽոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուՓոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստըՍառնարանային համակարգերի կիբերհարձակումների մեջ Ֆրանսիան մեղադրել է ԻրանինԱրարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տեսանյութ)Տղամարդը մտել է Փարաքարի եկեղեցու տարածք, վնասել ու կոտրել գույքը (տեսանյութ)Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացվելԷբրիմա Տունկարան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների դիտակետումԵրկրի ջերմության կուտակման արագությունը զգալիորեն աճել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
Հարեվաններ

«Ռուսթավի-2»-ի հաղորդավարները հեռուստաընկերությունից իրենց հեռանալու մասին հայտնել են ուղիղ եթերում

«Ռուսթավի-2» հեռուստաընկերության լրատվական ծառայության հաղորդավարները ուղիղ եթերում հայտարարել են հեռուստաալիքից իրենց հեռանալու մասին, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:

Դիանա Ջոջուան եւ Միխայիլ Սեսիաշվիլին այսօր 21:00-ին սովորականի պես մտել են «Կուրյեր» ամփոփիչ լրատվական թողարկման եթեր: Սակայն նրանք չեն սկսել պատմել նորությունների մասին, այլ հայտարարել են, որ լքում են հեռուստաընկերությունը, որտեղ, նրանց խոսքով, «տոտալ զտում է սկսվել»:


Այսօր ցերեկը հայտնի է դարձել, որ հեռուստաընկերության նոր ղեկավարությունը պաշտոնից հեռացրել է «Ռուսթավի-2»-ի լրատվական ծառայության ղեկավար Նոդար Մելաձեին, նրա տեղակալ Գեորգի Լապերաշվիլիին, քաղաքական թոք շոուի վարող Գեորգի Գաբունիային, «Շաբաթվա շեշտադրումներ» քաղաքական թոք շոուի վարող Էկա Կվեսիտաձեին եւ Հեղինակային հաղորդման վարող Նանուկա Ժորժոլիանիին: Ավելի ուշ հեռուստաընկերությունից հեռանալու մասին հայտարարել է «Կուրյերի» եւս մեկ վարող՝ Պաատա Յակոբաշվիլին:

«Ռուսթավի-2»-ում իրավիճակը սրվել էր այն բանից հետո, երբ Վրաստանում ամենաբարձր վարկանիշ ունեցող հեռուստաընկերությունը դատարանի 2019 թվականի հուլիսի 18-ի որոշմամբ մի քանի տարի տեւած դատաքննությունից հետո անցել էր նախկին սեփականատերերից մեկին՝ իշխանությունների հանդեպ չեզոք տրամադրված բիզնեսմեն Կիբար Խալվաշին: 2012 թվականին Վրաստանում իշխանափոխությունից հետո «Ռուսթավի-2»-ը խիստ քննադատության էր ենթարկում միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի կառավարության եւ նրա ղեկավարած «Վրացական երազանք» կուսակցության քաղաքականությունը: Հեռուստաընկերությունն աջակցում էր արեւմտամետ ընդդիմությանը, առաջին հերթին՝ ամենախոշոր ընդդիմադիր կուսակցություն «Միասնական ազգային շարժմանը», որի առաջնորդն է շարունակում մնալ Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլին:

Հաղորդավարների զգացմունքային ելույթից հետո «Կուրյերն» ավարտվել է 21:07-ին, եւ եթերում կինոֆիլմ են ցուցադրել: Սովորաբար լուրերի ամփոփիչ թողարկումը տեւում է 45 րոպեից մեկ ժամ:

«Կարմիր գծերը հատվել են: «Ռուսթավի-2»-ում սկսվել է տոտալ զտում: Սա վերջ է նաեւ ինձ համար, այնպիսի «Ռուսթավի-2»-ի վերջը, որը ես սիրում էի, եւ որը գնահատում էր հեռուստադիտողը: Ես 12 տարի աշխատել եմ այս թիմի հետ, եւ սա ավելին էր, քան ուղղակի աշխատանքը, սա ընտանիք էր, մարդկանց միասնություն, որոնք միավորված էին ընդհանուր գաղափարի շուրջը, կոփվել էին պայքարում, մարդիկ, որոնք այս երկրում ազատ տարածություն եւ լավագույն հեռուստատեսային արտադրանք էին ստեղծում: Ես այսօր լքում եմ «Ռուսթավի-2»-ը, բայց հույս ունեմ, որ դեռ կհանդիպենք: Պայքարը շարունակվում է՝ հանուն լավագույն ապագայի, հանուն ազատ Վրաստանի»,- ասել է Միխայիլ Սեսիաշվիլին:

«Ես հրաժեշտ եմ տալիս ձեզ, կհանդիպենք այլ տարածքում եւ այլ ալիքում: Երկրի փրկության համար պայքարը շարունակվում է»,- ասել է Դիանա Ջոջուան, որը հեռուստաընկերությունում 13 տարի ամփոփիչ լուրերի հաղորդավարն էր:

Հաղորդավարուհին նշել է, որ «Ռուսթավի-2»-ի առաջատար լրագրողներին «աշխատանքից ազատել է Իվանիշվիլիի ռեժիմը»:

«Ռուսթավի-2»-ը լոգո չէ, դա մեր կյանքն է, եւ ինչպես մի անգամ ասել էր Նոդար Մելաձեն՝ «ազատության տարածք»: Դա մարդիկ են, նրանց արհեստավարժությունը եւ հավատարմությունը: Բոլորին հաջողություն եմ մաղթում, այդ թվում նաեւ նրանց, ովքեր դեռ հավատում են, որ կարող են պահպանել ազատությունը՝ աշխատելով Բիձինա Իվանիշվիլիի հեռուստատեսությունում: Ես Դիանա Ջոջուան եմ, որին Կրեմլը վտարել է Աբխազիայից, ոչ մի պատճառով, ոչ մի արդարացման դեպքում չեմ կարող շարունակել գտնվել եթերում, որը պատկանում է Կրեմլի գլխավոր ծառա Բիձինա Իվանիշվիլիին:

Այսօր ես ստիպված եմ ձեզ «ցտեսություն» ասել: Մենք պայքարում էինք, սակայն այսօր Իվանիշվիլին վերջնականապես օկուպացրեց ալիքը: Մեզանից խլեցին խոսքի ազատությունը: Ես չեմ աշխատի մի հեռուստաընկերությունում, որտեղից չեմ կարող ասել, թե ինչ է իրականում կատարվում երկրում, որը դեպի անդունդն է գլորվում: Դրա համար ես հեռանում եմ այստեղից, որը իմ երկրորդ տունն էր… Շնորհակալություն այն մարդկանց, որոնց հետ միասին ես ամենավարկանիշային ալիքում ամենագերազանց լուրերի թողարկումն էի անում: Եվ իհարկե՝ շնորհակալություն իմ հեռուստադիտողին, որ ընտրում էին «Ռուսթավի-2»-ը: Ես հրաժեշտ եմ տալիս ձեզ, կհանդիպենք այլ տարածքում եւ այլ ալիքում: Երկրի փրկության համար պայքարը շարունակվում է»,- իր ուղերձում ասել է Դիանա Ջոջուան: