Թուրքիայում քաղաքապետերի փոխարինումը հարցականի տակ է դնում մարտի 31-ի ընտրությունների ժողովրդավարական արդյունքները. ԵՄ
Թուրքիայի հարավ-արեւելքում 3 քաղաքների քաղաքապետերի փոխարինումը լուրջ մտահոգություն է հարուցում, քանի որ հարցականի տակ է դնում ընտրությունների ժողովրդավարական արդյունքների նկատմամբ հարգանքը, երկիրը պետք է դադարեցնի միջոցառումները, որոնք խոչընդոտում են տեղական ժողովրդավարության գործառնությանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության հայտարարությունը:
Ավելի վաղ Թուրքիայի ՆԳՆ-ն հայտնել էր երկրի հարավ-արեւելքում Վանի, Դիարբեքիրի եւ Մարդինի քաղաքապետերին պաշտոններից հեռացնելու մասին՝ նրանց մեղադրելով Քուրդիստանի Աշխատավորական կուսակցության հետ կապերի մեջ: Հաղորդագության մեջ նշված էր, որ ՔԱԿ կառույցները մի քանի քաղաքապետերի օգտագործել են իրենց նպատակների համար, որոնք այդ կազմակերպությանը ցուցաբերել են ֆինանսական, տրանսպորտային եւ վարչական աջակցություն: Անցկացված քննության արդյունքում քաղաքապետեր Ադնան Սելչուկ Մըզրաքլըն, Ահմեթ Թյուրքը եւ Բեդիա Օզգյոքչե Էրթանը հեռացվել էին:
Հաղորդվել է այս քաղաքների քաղաքապետերի պաշտոնակատարների նշանակման, քաղաքապետարաններում խուզարկությունների, ինչպես նաեւ թուրքական 29 նահանգներում ՔԱԿ-ի հետ կապերի մեղադրանքով 418 մարդու ձերբակալության մասին:
Երեք քաղաքապետերի փոխարինումը «լուրջ մտահոգություն է հարուցում, քանի որ հարցականի տակ է դնում մարտի 31-ի ընտրությունների ժողովրդավարական արդյունքները», նշված է հայտարարության մեջ, որտեղ նաեւ նշվում է, որ տեղական քաղաքական գործիչների հեռացումներն ու ձերբակալությունները եւ վստահելի անձանց նշանակումները ընտրողներին զրկում են տեղական մակարդակով քաղաքական ներկայացվածությունից եւ լրջորեն սպառնում են վնաս հասցնել տեղական ժողովրդավարությանը:
«Թուրքիան պետք է չեղարկի այն միջոցառումները, որոնք խոչընդոտում են տեղական ժողովրդավարության գործառնությանը»,- հայտարարում է Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայությունը:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել