Նիկոլ Փաշինյանը խոսում էր իր ընտրազանգվածի համար, նրանց հասկանալի լեզվով եւ ոճով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ «քաղաքացիների» մեկուկեսժամյա զրույցից ոմանք նեղվել են, ոմանք տխրել, ոմանք զայրացել, նշելով, որ երկրի թիվ մեկ պաշտոնյան իրավունք չուներ կարեւոր հարցի մասին խոսել այդ տոնով, այդ մակարդակով եւ այդ ոճով:
Իսկապես, վարչապետի խոսքը, անկեղծ ասած, պրիմիտիվ էր: Այն ոչ թե լուրջ վերլուծություն եւ քննարկում էր, այլ «զրից»: Այս ամենից նեղսրտել պետք չէ: Չպետք է բարկանան եւ նեղվեն բնապահպանները, քաղակտիվիստները, լրագրողները, մտավորականները: Չպետք է նեղվեն եւ բարկանան, քանի որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե նրանց, այլ իր ընտրազանգվածի հետ էր խոսում, իսկ նրանց հետ պետք է միայն այդպես խոսել:
Նիկոլ Փաշինյանը խոսում էր նրանց հետ, ովքեր իրեն ֆետիշացնում են, կուռք են դարձնում եւ երկրպագում: Նիկոլ Փաշինյանը խոսում էր նրանց հասկանալի լեզվով: Խոսում էր նրանց հետ, ովքեր սոցիալական ցանցերում հայհոյում եւ անիծում են իրենց «սրտի» վարչապետին եւ նրա կառավարությանը քննադատողներին, այլ տեսակետ եւ կարծիք արտահայտողներին:
Այնպես որ, մի նեղվեք Նիկոլ Փաշինյանից նրա համար, որ նա զրույցի այդ ոճն էր ընտրել: Նա այլ ոճ ընտրել չէր կարող՝ իրեն չէին հասկանա:
Վարդան Մխիթարյան
Top-News.am

















































Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են