Այն մասին, թե ինչպես Նիկոլը հրահանգեց ծեծել իր ընտանիքի անդամներին` ժողովրդին
Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հուզառատ գրառում արեց, հայտարարելոբ, թե Հայաստանն իր օջախն է, իսկ ժողովուրդն իր ընտանիքը: Այսօր, Երեւանի սրտում Նիկոլ Փաշինյանը հրահանգեց ծեծել իր ընտանիքի անդամներին՝ ժողովրդին, որոնք ընդամենը ցանկանում էին քննարկել Ամուլսարի հանքի շահագործման հարցը եւ առավել ուշադրություն գրավելու համար ցանկացան մի պահ փակել Բաղրամյան պողոտան:
Նիկոլ Փաշինյանը հրահանգեց ուժ գործադրել նրանց նկատմամբ, ովքեր իրեն ձեռքերի վրա բերեցին իշխանության, Նիկոլ Փաշինյանը հրահանգեց ծեծել նրանց ում հետ փողոց էր փակել, ռադիոտուն գրավել, կամուրջներ եւ մետրոպոլիտեն գրավել եւ ծեծ չէր կերել ոստիկաններից:
Իսկ այսօր, ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, որը մեկ տարի առաջ դարձավ դուխովների սրտի ոստիկանը, հայտարարում է, թե անհրաժեշտության դեպքում օրենքը թույլ է տալիս նաեւ ֆիզիկական ուժ գործադրել, սակայն ֆիզիկական ուժի կիրառումը պետք է տարբերել բռնությունից: «Իսկ եթե կլինեն կաշկանդված ոստիկաններ, որոնք իրենց անգործությամբ կասկածի տակ կդնեն ոստիկանի պատիվն ու արժանապատվությունը, այդ ոստիկանները իրենց վերադասների հետ կպատժվեն խստորեն»,- հայտարարել է Օսիպյանը:
Մի կողմ դնենք Ամուլսարի հանքի շահագործման խնդիրը եւ վերադառնանք առանձին վերցրած բողոքի գործողության նկատմամբ անհամաչափ ուժի գործադրմանը: Այսօր իշխանությունները փակեցին Ազգային ժողովի այգին, իսկ հոկտեմբերի 2-ին բացեցին այն եւ իրենց աջակցող ժողովրդին հրավիրեցին այնտեղ՝ հանրապետական պատգամավորներին ճնշելու համար:
Տղերք, աղջիկներ, Սեւանում փարթի անող գլամուր իշխանավորներ, այս ամենն արդեն շատ անլուրջ է, չափից դուրս անլուրջ:
Ոստիկաններն ուժ կիրառում են, իհարկե, հարկ եղած դեպքում եւ Ֆրանսիայում եւ Ռուսաստանում, եւ ԱՄՆ-ում եւ Հարավային Կորեայում, բայց վերոհիշյալ երկրների եւ ոչ մի ղեկավար իշխանության չի եկել փողոց փակելով, իսկ հետո ծեծել փողոց փակողներին, որեւէ մեկը չի ասել կառավարութան դուռը ժողովրդի դուռն է կարող են եւ կոտրել, իսկ հետո ուժ գործադրել բնապահպան ցուցարարների նկատմամբ:
Հիմա սպասում ենք Նիկոլին ֆետիշացնողների արձագանքներին՝ սկսեք:
Վարդան Մխիթարյան
Top-News.am

















































Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են