Թուրքիայի միակ հայկական գյուղում նշել են Աստվածամոր Վերափոխման տոնը եւ Խաղողօրհնեքը
Թուրքիայի միակ հայկական գյուղում՝ Վագըֆում հայերը նշել են Աստվածամոր Վերափոխման տոնը եւ Խաղողօրհնեքը։
Ինչպես տեղեկացնում է Akunq.net–ը, այս տարվա պատարագին մասնակցել են ոչ միայն հայեր, այլ նաև՝ ալևի բնակիչներ։ Ալևիները հայերին օգնել են մեծ կաթսաներում հարիսա պատրաստել, ինչպես նաև՝ հայերի հետ միասին աղոթել։
Վաքըֆլը գյուղի հայկական համայնքի ղեկավար Ջեմ Չափարի խոսքով՝ այս անգամ Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկը եղող Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը համընկել է ալևիների մի տոնի հետ, որն էլ առիթ է եղել, որ միասին անեն տոնակատարությունները։
Հայ հոգևորականներից Ավետիս Թաբաշյանը հայտնել է, որ իրենց աղոթքներն ուղղված են եղել Թուրքիայում «եղբայրական սիրո» պահպանմանը։ Պատարագին մասնակցել է նաև Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ եպիսկոպոս Սահակ Մաշալյանը, ով մասնավորապես նշել է․
«Այո, մենք ցանկանում ենք պահպանել մեր ավանդույթները։ Ձգտում ենք մեր այս ամենավերջին գյուղում՝ Վաքըֆլըում, ապրեցնել Անատոլիայի հայկական մշակույթը։ Մաղթում եմ, որ այս պատարագի ընթացքում հնչած խաղաղության և սիրո մեր ուղերձները տարածվեն ամբողջ երկրում և աշխարհում»։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել