Օգանովսկու ձերբակալության քաղաքական որոշումը կայացված է
168.am-ի տեղեկություններով` ՀՀ իշխանությունների կողմից երկուշաբթի օրը գեներալ Սամվել Կարապետյանին (Օգանովսկի) ձերբակալելու որոշում է կայացվել:
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին BBC բրիտանական լրատվական գործակալության ռուսական ծառայության թղթակից Գրիգոր Աթանեսյանը մարտի 1-ի արյունալի իրադարձությունների վերաբերյալ հոդված էր հրապարակել, որում ասվում էր, որ ցուցարարների ուղղությամբ կրակ է արձակել Արցախից բերված և Բաղրամյան 26-ի նախագահական նստավայրում տեղակայված ուժայինների 20 հոգանոց ջոկատը, որը ղեկավարել է գեներալ Սամվել Կարապետյանը (Օգանովսկի):
Ավելի ուշ` բարձրացված աղմուկից հետո, Գրիգոր Աթանեսյանը, BBC-ի ռուսական ծառայության «Юрий будет Дудь» հաղորդման շրջանակներում հերքում է այդ պնդումները` սլաքներն ուղղելով դեպի Հատուկ քննչական ծառայությունը և ըստ էության շեշտելով, որ իր հոդվածի հիմքում ընկած են սոսկ ՀՔԾ-ի պնդումները:
Հաղորդավարի հարցին ի պատասխան` Աթանեսյանը ասում է, որ չգիտեն, թե ով է կրակել ցուցարարների վրա, և դա ընդամենը ՀՔԾ-ի վարկածն է:
BBC-ի ռուսական ծառայության թղթակիցը շեշտում է նաև, որ եթե գեներալ Օգանովսկին մնացել է վկայի կարգավիճակում, ինքը չգիտի` հաստատվե՞լ են արդյոք այդ տվյալները, թե՞ ոչ:
Վերջում Գրիգոր Աթանեսյանը հավելում է, որ եթե ՀՔԾ-ն նման վարկած է առաջ քաշել, ուրեմն ՀՔԾ-ն պետք է մեկնաբանի, թե արդյո՞ք այժմ էլ է այդպես համարում, և, թե ինչպիսի հետևանքներ են լինելու:
Գրիգոր Աթանեսյանի` ըստ էության իր իսկ հոդվածում եղած պնդումները հերքելուց և ՀՔԾ-ին հղում անելուց հետո ներքաղաքական շրջանակներում լուրեր էին շրջանառվում, որ ՀՀ իշխանությունները փնտրում են մարդիկ, ովքեր ցուցմունքներ կտան գեներալ Օգանովսկու դեմ:
Եվ ահա փաստորեն, այնուամենայնիվ, գեներալին ձերբակալելու որոշում է կայացվել: Թե ինչ հիմքերով, ինչու հիմա, դեռևս պարզ չէ:

















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին