Վրաստանում ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալը կրճատվել է 35,5 տոկոսով
Ճշտված տվյալների համաձայն՝ 2018 թվականին Վրաստանում ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալը կրճատվել է 35,5 տոկոսով: Այդ մասին, ինչպես հայտնել է «Գրուզիա Online»-ը, ճեպազրույցում հայտնել է Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության գործադիր տնօրեն Գոգիթա Թոդրաձեն:
Ավելի կոնկրետ, նրա տեղեկատվության համաձայն, անցյալ տարի Վրաստանում իրականացված ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է 1 մլրդ 265 մլն 200 հազար, իսկ 2017 թվականին՝ 1 մլրդ 962 մլն 600 հազար ԱՄՆ-ի դոլար:
Գոգիթա Թոդրաձեն նշում է օտարերկրյա ներդրումների կրճատման մի քանի պատճառ, մասնավորապես, մայրուղային գազատարի շինարարության ավարտումը, մի քանի ձեռնարկությունների անցումը Վրաստանի ռեզիդենտների սեփականությանը, ինչպես նաև պարտավորությունների կրճատումը ոչ ռեզիդենտ ուղղակի ներդրողների հանդեպ:
Հարկ է նշել, որ 2018 թվականին գրանցված ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալն ավելի պակաս է ինչպես 2017 թվականի ցուցանիշի, այնպես էլ 2016, 2015 թվականների ցուցանիշների համեմատությամբ:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել