Մի փորձեք Հայաստանը տանել 1937 թվական, չի ստացվելու
Եթե Նիկոլ Փաշինյանը շրջում է Գյումրիում եւ լայվ է մտնում կամ գիդ աշխատում Երեւանում, ապա դա դեռ չի նշանակում, որ նա ժողովրդավարության մարմնացումն է կամ ամեն ինչ անում է Հայաստանը ժողովրդավարության ռելսերի վրա դնելու համար: Ամենամիամիտների եւ դյուրահավատների համար ասենք, որ 1937-ին Իոսիֆ Ստալինն էլ սիրում էր հանդիպել աշխատավորության ներկայացուցիչների հետ եւ Կրեմլում էքսկուրսավար էր աշխատում երեխաների համար:
Ինչու հիշեցինք Իոսիֆ Ստալինին: Իշխանության գործելաոճը, ՀՔԾ-ի իրականացրած գործողությունները ստիպում են հիշել Ստալինին:
Այն ամենն ինչ անում է ՀՔԾ-ն ոչ թե մեր երկրի, այլ մեր երկրի այսօրվա ղեկավարների եւ առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի ամոթն ու խայտառակությունն է: Եթե Նիկոլ Փաշինյանը հենց այսօր ստոպ չտա ՀՔԾ-ի գործելաոճին, ապա հանրությունը ստիպված կլինի որոշ եզրահանգումներ անել:
Ձերբակալել Արմեն Աշոտյանի վարորդին, օգնականին, ինչ է թե նա ինչ որ մի տեղ վարորդ է ձեւակերպվել եւ չի ներկայացել աշխատանքի եւ այդ մասին աղմուկ աղաղակով հայտարարել, նշանակում է փորձել Հայաստանը տեղափոխել 1937 թվական, փորձել վախի մթնոլորտ ստեղծել: Մի փորձեք, չի ստացվելու: Տապալվելու եք եւ խայտառակ եք լինելու:
Ձեր աչքի գերանը հանեք, եւ ոչ թե այլոց աչքի մեջ փուշ փնտրեք: Այն, ինչ անում եք պարզապես ամոթ եւ խայտառակություն է եւ վկայում է իշխանությունների վախերի եւ թուլության մասին: Եթե կարծում եք, որ Աշոտյանը սարսափից, վախից լռելու է եւ սազը վերցրած գովերգի, օրինակ, հսկայական գումարների վատնումով գորգերի լվացումը Բաղրամյան պողոտայում, ապա սխալվում եք:
Հայաստանը թաթախելով դատական գործերի մեջ դուք ծանր հարված եք հասցնում ժողովրդին, պետությանը, բոլորին:
Եւ լավ իմացեք, որ դուք ձերբակալել եք ոչ թե Արմեն Աշոտյանի վարորդ Արամ Բարսեղյանին, այլ հենց ձեզ՝ գործող իշխանությանը:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
Fashion Scout Armenia 2026 մրցույթի եզրափակիչ փուլ