«Եթե Պարսից ծոցում ինչ-որ կերպ հայտնվեն Իսրայելի ուժերը, դա կարող է պատերազմի հանգեցնել». իրանցի ծովակալ
Իրանի իշխանությունները ցանկացած պահի կարող են Պարսից ծոցում ցանկացած նավ կալանել, եթե նույնիսկ այն ուղեկցում են ամերիկյան կամ բրիտանական ուժերը: Այս մասին հայտարարել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, ծովակալ Ալիռեզա Թանգսիրին, գրում է alarabiya.net-ը:
Նա ընդգծել է, որ ԻՀՊԿ-ի ծովային ուժերն ունակ են ինքնուրույն ապահովելու Հորմուզի նեղուցում և Պարսից ծոցում անվտանգությունը և օտարերկրյա ներկայության կարիք չունեն: Զորահրամանատարը զգուշացրել է, որ եթե ծոցում ինչ-որ կերպ հայտնվեն Իսրայելի ուժերը, դա կարող է պատերազմի հանգեցնել:
«Պարսից ծոցի ջրերում «սիոնիստական ռեժիմի» ցանկացած ներկայություն անօրինական է։ Այն կարող է տարածաշրջանում պատերազմի և առճակատման հանգեցնել»,- հայտարարել է նա:
Թանգսիրին ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային մեղադրել է «տարբեր սցենարներ» հորինելու համար, որպեսզի արդարացնի իր ներկայությունը ծոցի ջրերում, ինչպես նաև նշել է, որ ամերիկյան կողմն Իրանին անհիմն մեղադրում է նավթային լցանավերի վրա հարձակման համար:
Անցյալ շաբաթ Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ իր երկիրը կմիանա ԱՄՆ-ի գլխավորած ռազմածովային կոալիցիային՝ «Պարսից ծոցում առևտրային ուղիների պաշտպանության համար»:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել