«Ռուստավի-2»-ի նախկին գործադիր տնօրենին պաշտոնապես մեղադրել են լիազորությունները չարաշահելու մեջ
Թբիլիսիի քաղաքային դատարանը մասամբ բավարարել է դատախազության միջնորդությունը եւ որպես «Ռուստավի-2»-ի նախկին գործադիր տնօրեն Նիկա Գվարամիայի խափանման միջոց ընտրել է գրավը 40 հազար լարիի չափով, հաղորդում է Sputnik-Գրուզիա-ն։
Ուրբաթ երեկոյան դատախազությունը պաշտոնապես մեղադրանք է առաջադրել Նիկա Գվարամիային լիազորությունները չարաշահելու հատկանիշներով։ Հետաքննության տվյալներով՝ Գվարամիան չի պահանջել շուրջ 6.8 միլիոն լարի (շուրջ 2.3 միլիոն դոլար) «Ինտեր մեդիա պլյուս» ընկերությունից, որի հետ համաձայնագիր էր կնքել գովազդ տեղադրելու իրավունք ստանալու համար։
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել 80 հազար լարիի չափով գրավի համար, սակայն դատարանը կրճատել է այդ գումարը կիսով չափ եւ արգելել է Գվարամիային հեռանալ երկրից առանց դատախազությանը տեղեկացնելու։ «Ռուստավի-2»-ի նախկին գործադիր տնօրենը պետք է վճարի գրավի համար սահմանված գումարը 30 օրվա ընթացքում։
Մինչդեռ Գվարամիան պնդում է, որ չի պատրաստվում վճարել այդ գումարը։ Իսկ դատարանը հայտարարել է, որ եթե գրավը չմարվի, խափանման միջոցը, հնարավոր է, կփոխարինվի ազատազրկմամբ։
Գվարամիայի դեմ քրեական գործ էր հարուցվել ղեկավար պաշտոնում շահ հետապնդելու նպատակով լիազորությունները օգտագործելու հատկանիշներով, որոնք զգալի վնաս են հասցրել։ Այդ հանցանքը ենթադրում է պատիժ տուգանքի կամ ուղղիչ աշխատանքների տեսքով մինչեւ երկու տարի ժամկետով, կամ տնային կալանք վեց ամսից մինչեւ երկու տարի ժամկետով, կամ բանտարկում մինչեւ երեք կամ հինգ տարի ժամկետով։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել