Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

Սեդա Սաֆարյան՝ փաստաբան, թե՞ ...

BBC-ի ռուսական ծառայության «մարտի մեկի» վերաբերյալ սկանդալային հրապարակումից հետո Հայաստանում մի պահ դադար էր. հասարակությունը փորձում էր հասկանալ, թե ո՞վ է կանգնած այս խայտառակ հրապարակման հետեւում, ո՞վ է այս ամենից շահելու, եւ կամ տեղեկատվության աղբյուրն իրական է, թե հորինովի: Աղմկում էր միայն Ստյոպա Սաֆարյանը, աղաղակելով, թե սա դեռ սկիզբն է, եւ որ դեռ այլ մեղադրանքներ եւս կլինեն:

Ստյոպա Սաֆարյանը փաստաբան Սեդա Սաֆարյանի եղբայրն է: Մնում է կռահել, որ եղբոր եւ քրոջ միջեւ մտերմիկ զրույցներից մեկում տեղեկատվության արտահասք է եղել, բայց այստեղ արդեն մեկ այլ հարց է առաջանում, թե Սեդա Սաֆարյանը փաստաբան է, թե՞ համատեղության կարգով նաեւ աշխատում է ՀՔԾ-ում կամ դատախազոսւթյունում:

Սեդա Սաֆարյանը BBC-ի ռուսական ծառայության հրապարակումից հետո լրատվամիջոցներից մեկին շտապեց հարցազրույց տալ եւ կրկին սկանդալային հայտարարություններ արեց, որը չի կարելի անուշադրության մատնել:

Սեդա Սաֆարյանը պնդում է, որ BBC-ի իրազեկության աղբյուրը շատ հստակ տվել է այն բոլոր տեղեկությունները, որոնք իրականություն են: Չմոռանանք, որ բրիտանական լրատվամիջոցի պնդմամբ իր աղբյուրը ՀՔԾ-ն է:

Հիմա ամենակարեւորը. Սեդա Սաֆարյանը պնդում է, այն էլ հաստատական տոնով, թե մարտի 1-ին Սամվել Կարապետյանը ունեցել է շատ մեծ դերակատարում: Տպավորություն է, որ ինչ-ինչ ուժերի հանձնարարականով Սեդա Սաֆարյանը համառորեն հետամուտ է լինում Արցախի ազատագրման հերոսներին հեղինակազրկելու եւ նրանց ծանր մեղադրանքներ բարդելու գործին:

Տպավորություն է, որ Սեդա Սաֆարյանը ոչ թե փաստաբան է, այլ X կենտրոնի աշխատակից, որի հիմնական նպատակը հայաստանյան հասարակության պառակտումն է, արցախյան հերոսներին հեղինակազրկելը եւ երկիրն անվերջ դատական քաշքշուկներում պահելը:

Սեդա Սաֆարյանն անդադար հիշատակում է ինչ-որ մարդկանց որոնք ցուցմունքներ են տվել: Նա դեռ չի հասկանում, որ այդ հնարքն արդեն իրեն սպառել է, եւ որ սարքովի գործը ջարդուփշուր է եղել: Իսկ գուցե հասկանում է, բայց հնարավոր պատվերի շրջանակում շարունակում իր հանձնարարականների կատարումը:

Հասարակությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնի, թե ինչ ջանասիրությամբ է Սեդա Սաֆարյանն անդադար երեւանցիներին, իջեւանցիներին, գյումրեցիներին կամ գորիսեցիներին տրամադրում արցախցիների նկատմամբ:

Ավելին, Սեդա Սաֆարյանն անգամ չի դիմանում եւ ՀՔԾ-ին կոչ է անում «որոշ մարդկանց արժանի գնահատական տալ»: Կարելի է պատկերացնել, թե ինչ երջանիկ կլիներ Սեդա Սաֆարյանը եթե ապրեր 1937-ին: Դժվար չէ կռահել, թե քանի-քանի ժողովրդի թշնամի նա կհայտնաբերեր եւ կդատապարտեր գնդակահարության կամ աքսորի:

Այս կինը, որ իբր թե փաստաբան է, ՀՔԾ-ին ուղիղ կոչ է անում քրեական գործեր հարուցել արցախցի ներկա եւ նախկին այլ պաշտոնյաների նկատմամբ, հաշվի չառնելով, թե դա ինչ հետեւանքներ կունենա Արցախի համար: 

Կարծում ենք, վաղ թե ուշ Սեդա Սաֆարյանն անպայման պետք է պատասխան տա իր անպատասխանատու հայտարարությունների, ներկայացրած մեղադրանքների համար: Սամվել Կարապետյանը պնդում է, որ մարտի 1-ին եղել են կառավարության շենքում, ոչ կրակել են, ոչ մոտ եղել կրակոցներին, իսկ Սեդա Սաֆարյանը հայտարարում է, թե Օգանովսկու կրակելու հրամանի հետ կապված կան որոշակի անձանց ցուցմունքներ, որ, այո՛, ժողովրդի վրա կրակել են:

Հետաքրքիր է ովքեր են այդ անձիք: Գուցե նրանց Սեդա Սաֆարյանն իր հետ հեռավոր 1937-ից բերել: Լավ, մինչեւ երբ ենք հանդուրժելու այս իրավիճակը, երբ կասկածելի ցուցմունքներով մարդիկ կալանավորվում են, քրեական գործեր հարուցում: Այսպես մենք երկիր կկործանենք: 

Վերջին հաշվով ով ասես, ինչ ցուցմունք ասես կարող է տալ, բայց իրավապահ մարմինների դերն էլ նա է, որ հասկանան, պարզեն, թե այդ ցուցմունք տվողն ինչ շարժառիթներով կամ ինչ հիմքերով է նման հայտարարություն տալիս: Կրկին հենվելով ինչ-ինչ ցուցմունքների վրա Սեդա Սաֆարյանը հայտարարում է, թե 12 հոգանոց խումբը ժողովրդի վրա կրակել է:

Հիմա Սեդա Սաֆարյանի մեկ այլ վտանգավոր, կարելի է ասել հանցավոր հայտարարություն: «Հետևաբար՝ ես կարծում եմ, որ ՀՔԾ-ն պետք է շատ նշանակություն չտա փորձաքննությունների հետևություններին»: Եւ այս հայտարարությունն անում է մի կին, ով իբր փաստաբան է: Նա ուղիղ կոչ է անում թքած ունենալ օրենքի, օրինականության վրա եւ ազատազրկել մարդկանց միայն նրա համար, որ ինքն ու իր տերերն են այդպես ցանկանում:

Անգամ երբ լրագրողն ասում է, որ զոհերից եւ ոչ մեկը կրակոցից չի զոհվել, Սեդա Սաֆարյանը կրկին զարկ է տալիս երեւակայությանը եւ արդեն ասում կամ ՀՔԾ-ին հասկացնում, որ անգամ կարելի է պնդել, որ Կարապետյանն ու իր խումբն ունեցել են Չերյոմուխա տեսակի զենք:  

Սա արդեն ոչ թե խայտառակություն է, այլ մեր երկրի ամոթը: Սա արդեն շատ վտանգավոր է: Երբ ցինիզմը մուտքէ է գործում նաեւ այս ոլորտ, ապա հետեւանքները կարող են ավելի ծանր լինել քան պատկերացնում են ոմանք:

Սեդա Սաֆարյանը եւ նրա տերերը կարող են հազարավոր վկաներ բերել, որոնք կարող են հազարավոր անհեթեթ ցուցմունքներ տալ, բայց դրանից իրականությունն ու ճշմարտությունը չեն փոխվում: Սեդա Սաֆարյանը նաեւ պետք է որ հասկանա, որ օրերից մի օր հանրությանը, առնվազն հանրությանը պետք է բացատրի, թե ինչու էր այդպիսի համառությամբ փորձում վարկաբեկել Արցախի պատրեազմի հերոսներին:

Վարդան Մխիթարյան

Top-News.am