Կասպից ծովում հայտնաբերվել են ադրբեջանական ՄիԳ-29-ի բեկորները
Կասպից ծովում հայտնաբերվել են Ադրբեջանի ՌՕՈՒ ՄիԳ-29-ի բեկորները, որի հետ կապը կորել էր հուլիսի 24-ին, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը:
Կործանիչի ընկնելու վայրը պարզել են օգոստոսի 8-ի երեկոյան, ջրից արդեն հանել են ինքնաթիռի որոշ մասեր:
«ՄիԳ-29 կործանիչի ընկնելու վայրը պարզվել է օգոստոսի 8-ի երեկոյան», -ասել են ՊՆ-ում՝ նշելով, որ ջրից արդեն հանել են ինքնաթիռի որոշ մասեր:
Նախապատրաստական աշխատանքներ են տարվում ծովի հատակից ինքնաթիռի հիմնական մասի դուրսբերման համար:
Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 կործանիչը ռադարների էկրաններից անհետացել էր հուլիսի 24-ին՝ 22:00-ին, ուսումնական թռիչքի ընթացքում: Ինքնաթիռը ընկել է Ադրբեջանի տարածքային ջրերում: Օդաչուի ճակատագրի մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ:
Ստեղծված հանձնաժողովը զբաղվում է օդանավի որոնմամբ և պարզում է վթարի պատճառները: Որոնումներին մասնակցելու համար Ադրբեջանը հրավիրել է թուրք ջրասույզների:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել