Ադրբեջանը կհրապարակայնացնի՞
Ադրբեջանական ՄԻԳ-29 -ի որոշ մասեր հայտնաբերվել են, ներկայումս աշխատանքներ են տարվում կործանիչի հիմնական կմախքը Կասպից ծովի հատակից դուրս բերելու ուղղությամբ՝ թուրք մասնագետների ներգրավմամբ: Այդ մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Տեղեկատվությունն ուշագրավ է նրանով, որ երեկ հայտնի էր դարձել որոնողական աշխատանքներին Ռուսաստանի Կասպյան նավատորմիղի ներգրավման մասին, իսկ ՌԴ ԶՈՒ Հարավային օկրուգի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ հաջողվել է տեղորոշել աղետի գոտին, որը կազմում է շուրջ 600 քառակուսի կիլոմետր ջրային մակերես՝ միջինը 40 մետր խորության: ՄԻԳ 29-ի կործանման հաջորդ օրն ադրբեջանցի ռազմական փորձագետներից մեկը հավանական էր համարել, որ աղետի պատճառն ռուսական կողմից ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների կիրառումն էր: Նա նշել էր, որ նույն ժամերին ՌԴ Կասպյան նավատորմիղը զորավարժություններ էր անցկացնում՝ ՌԷՊ միջոցների կիրառմամբ: Այս ամենի համադրմամբ կարելի է եզրահանգել, որ ադրբեջանցի ռազմական փորձագետի վարկածը խիստ ճշմարտանման է, եւ ռուսական կողմը փաստացի Ադրբեջանին ցույց է տվել ՄԻԳ 29-ի խորտակման վայրը՝ հետագա աշխատանքները թողնելով օգնության հասած թուրք մասնագետներին:
Հարցն այն է, թե կհրապարակայնացնի՞ Ադրբեջանն այս ամենը, եւ ի՞նչ ազդեցություն կթողնի դա ռուս-ադրբեջանական հետագա հարաբերությունների վրա: Հատկանշական է, որ խորտակված ՄԻԳ 29-ը, թեեւ ռուսաստանյան արտադրության, արդիականացվել էր Ուկրաինայում:


















































Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա փետրվարի 28-29-ը Բեռլինում. ԱԳՆ խոսնակ
ԱՄՆ-ն «ձեռքերը լվացել է» Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացից. Արթուր Խաչատրյան
Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
Ադրբեջանն ու Ղազախստանը համատեղ վարժանքներ կանցկացնեն
«Ռոյթերզ». «Մոսկվան լարվածություն է բորբոքել հօգուտ Ադրբեջանի»
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել