Թուրքիայի նախկին նախագահ Գյուլն իր թեկնածությունը կառաջադրի 2023 թվականի նախագահական ընտրություններում
Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլն իր թեկնածությունը կառաջադրի 2023 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում, գրում է sondakika.com-ը:
Նշվում է, որ անձամբ Գյուլը դեռ չի հաստատել, բայց նաև չի էլ հերքել այս լուրը:
Նշենք, որ 2018 թվականին Աբդուլլահ Գյուլը չէր առաջադրել իր թեկնածությունը Թուրքիայի նախագահի պաշտոնում:
Ավելի վաղ հաղորդվել էր Թուրքիայում նոր քաղաքական կուսակցության ստեղծման մտադրության մասին: Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար Ալի Բաբաջանն օրերս հայտնել է անուններ, որոնք էլ կստեղծեն նոր քաղաքական կուսակցությունը: Այն կստեղծվի աշնան սկզբին՝ Թուրքիայի նախկին նախագահ Գյուլի ու իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախկին փոխնախագահ Բեշիր Աթալայի կողմից:
Նշենք, որ հուլիսի 8-ին Ալի Բաբաջանը լքել է իշխող կուսակցության շարքերը:
Գյուլը Թուրքիայի 11-րդ նախագահն է:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել