Չինաստանը դեմ է արտահայտվել Իրանի ԱԳ նախարարի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցներին
Չինաստանը դեմ է արտահայտվել Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի նկատմամբ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներին եւ Վաշինգտոնին կոչ է անում ջանքեր գործադրել տարածաշրջանում կայունության պահպանման համար, հինգշաբթի ասել է Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունիին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
ԱՄՆ իշխանությունները չորեքշաբթի պատժամիջոցների ցանկում ներառել էին Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆին:
ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան աշխատակիցը հայտնել է, որ Վաշինգտոնը Զարիֆին այլեւս առաջնահերթ անձ չի համարում. նա այդպիսին էր միջուկային գործաքրի քննարկման ժամանակ, որից ԱՄՆ-ն դուրս է եկել: Ավելի ուշ Զարիֆը հայտնել էր, որ ԱՄՆ-ն նրա դեմ պատժամիջոցներ է կիրառել, քանի որ նրան սպառնալիք է համարել ամերիկյան օրակարգին:
«Մենք ուշադրություն դարձրեցինք ամերիկյան կողմի հայտարարությանը եւ անձամբ պարոն Զարիֆի արձագանքին:
Այս հարցում չինական կողմի դիրքորոշումը շատ հստակ է:
Չինական կողմը դեմ է հանդես գալիս ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներին եւ արտերկրյա ենթադատությանը:
Մենք կարծում ենք, որ դա չի նպաստում խնդիրների լուծմանը», - ճեպազրույցին ասել է Խուա Չունիին:
Նա ընդգծել է, որ բանակցությունը եւ երկխոսությունը խնդրի լուծման հիմնական ուղիներն են:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել