Օրենքի երեք տասնյակ կոպիտ խախտում՝ Քոչարյանին ազատությունից զրկելու համար
Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն օրեր առաջ մի ուշագրավ փաստաթուղթ հրապարեկեցին, որից պարզ դարձավ, որ վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ երկրորդ նախագահի դեմ իրականացվող քրեական հետապնդման վարույթն իրականացնող մարմնի, գլխավոր դատախազության եւ դատարանների կողմից թույլ է տրվել մոտ երեք տասնյակ կոպիտ խախտում:
Եւ այս խախտումներից անգամ ցանկացած մեկը կամ երկուսը բավական են, որ Հայաստանում իրավիճակի նորմալացումից հետո պատասխանատվության ենթարկվեն եւ բուն խախտում թույլ տվածները եւ նաեւ նրանք, ովքեր նրանց դրդել են իրականացնել այդ խախտումները:
Վստահաբար ամենամոտ ապագայում ստիպված են լինելու պատասխան տալ նրանք, ովքեր մեկ տարի առաջ ունենալով առաջին մեղադրանքի հիմքում ընկած նյութերը Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության է հրավիրել որպես վկա:
Իսկ ամենակարեւորն այն է, որ ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել մի արարքի համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Խոսքը Սահմանադրական կարգի տապալման մասին է: Իհարկե, Ռոբերտ Քոչարյանը Սահմանադրական կարգը ոչ տապալել, ոչ էլ այդ մասին մտածել է, բայց սա արդեն բոլորովին այլ հարց է:
Շատ շուտով ոմանք ստիպված են լինելու պարզաբանել, թե ով էր իրենց այդքան շտապեցնում, որ դատարանը ստանալով կալանավորման միջնորդությունը 2018թ․ հուլիսի 26-ին ժամը 18:00-ից հետո, դատական նիստ է նշանակել նույն օրը 22:00-ին՝ հնարավորություն չտալով պաշտպաններին ծանոթանալ միջնորդությանը կից ծավալուն նյութերին:
Խախտումները շատ են եւ աղաղակող: Խախտումները թեթեւ չեն այլ կոպիտ եւ ծանր, որոնցից վերջինն այն է, որ ընդհանուր իրավասության դատարանն ավելի քան մեկ ամիս քննության չի առել ստանալուց հետո անմիջապես քննության ենթակա միջնորդությունները՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման այլ միջոց ընտրելու կամ գրավ կիրառելու վերաբերյալ:
ՀՀ երկրորդ նախագահ, բնականաբար, կրկին ազատության մեջ կլինի, բայց բոլոր նրանք, ովքեր սեփական նախաձեռնությամբ կամ այլոց դրդմամբ արել են այս հակաօրինական գործողությունները ստիպված են լինելու պատասխանել բազմաթիվ հարցերի, որոնք նրանց տալու են ոչ լրագրողները:
Հակոբ Ասատրյան
Top-News.am

















































Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են