Վրաստանի Ազգային բանկը որոշել է վաճառել արժութային ռեզերվների մի մասը
Վրաստանի Ազգային բանկը որոշել է վաճառել արժութային ռեզերվների մի մասը, քանի որ լարին շարունակում է արժեզրկվել, հաղորդում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն՝ հղում անելով Ազգային բանկի կայքին:
Հունիսի 20-ին դոլարի նկատմամբ լարիի փոխարժեքն ընկել է 6,6%-ով: Եթե հունիսի 20-ին Ազգային բանկի կողմից հայտարարված պաշտոնական փոխարժեքը կազմել է 2,7871, ապա օգոստոսի 1-ին այն արդեն հասել է նոր հակառեկորդի՝ 2,9718:
Վրաստանի Ազգային բանկի ղեկավար Կոբա Գվենետաձեն եւ կառավարությունն արժեզրկումը կապում են զբոսաշրջիկների թվի կրճատման կապակցությամբ արտաքին շոկի հետ:
«Ազգային բանկի գնահատմամբ՝ չնայած դրական ներքին եւ արտաքին մակրոտնտեսական դինամիկային, փոխարժեքը հասել է այն ցուցանիշին, որը, հնարավոր է, ռիսկ է ստեղծում գնի կայունության համար: Դրանից ելնելով՝ Ազգային բանկը նպատակահարմար է համարում հաջորդականորեն կիրառել առկա ռեզերվները, որպեսզի այդ ռիսկերը չնյութականացվեն»,- ասվում է հայտարարության մեջ:
Ազգային բանկը որոշել է օգոստոսի 1-ին արժութային աճուրդի հանել 40 մլն դոլար: Անհրաժեշտության դեպքում մոտ օրերս կրկին ինտերվենցիա կիրականացվի:


















































Սահակաշվիլիի կողմնակիցները Իվանիշվիլիից պահանջել են ծնկի գալ եւ ներում հայցել
Թբիլիսիում ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարան, իրավիճակը լարված է (տեսանյութ)
Վրաստանում պետությունը կշարունակի օգնել փոքր ու միջին հյուրանոցներին
Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանից զբոսաշրջիկների համար
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2 դեպք
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել