Քիմ Քարդաշյանը զգալիորեն նիհարել է
Քիմ Քարդաշյանը «Ինստագրամի» իր էջում կիսվել է իր բաժանորդների հետ ուրախալի լուրով։ Նա պատմել է, որ վերջերս մի թեթև մրսած է եղել եւ դրա արդյունքում նիհարել է գրեթե երեք կիլոգրամով։ «Գրիպը կարող է եւ օգուտ բերել։ Չէ որ դա հրաշալի դիետա է։ Ես այնքան ուրախ եմ, որ կարող եմ լավ կազմվածքի գալ մինչեւ Met-ը»,– գրել է աստղն իր էջում։ Met Gala երեկույթին, որը ամեն տարի անց է կացվում Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում, Քիմն ու նրա ամուսինը՝ Քանյե Վեսթը միշտ շատ բծախնդրորեն են պատրաստվում։ Դատելով ամենից, այս տարի եւս ամուսինները կցնցեն հասարակությանը էքստրավագանտ հագուստներով։

Քարդաշյանի երկրպագուները նրա նիհարելը կապել են նաեւ այն հանգամանքի հետ, որ բժիշկները նրան արգելել են այլեւս ծննդաբերել։ Նրանց կարծիքով, բժիշկների նման որոշումից հետո Քիմը հանգիստ կարող է քրտնաջան աշխատել իր կազմվածքի վրա, առանց վախենալու, որ ամեն ինչ կարող է ջուրը գնալ հերթական հղիության պատճառով։ Իսկ Քիմի լուսանկարները, որ արվել են նրա վերջին զբոսանքներից մեկի ժամանակ, փաստում են, որ նա կրկին այնքան սլացիկ է, ինչպիսին չի եղել արդեն երկար տարիներ։


















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը