Նոր մեղադրանքներ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի կողմից ձայների գնման առնչությամբ
Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականին հայտնի է դարձել, որ նավթով հարուստ Ադրբեջանը փորձել է կաշառել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամներին՝ ապահովելու համար քվեարկության ժամանակ երկրի նախագահ Իլհամ Ալիևին քննադատող զեկույցների դեմ ձայները։
Մի շարք խորհրդարանականներ պնդում են, որ հաջորդ շաբաթ ԵԽԽՎ-ն հակակոռուպցիոն հետաքննություն սկսի՝ ձայների կեղծման նոր մեղադրանքների ֆոնին, որոնք հարցականի տակ են դրել կառույցի հեղինակությունը:
ԵԽԽՎ գործունեությանը ծանոթ բարձրաստիճան 2 պաշտոնյա The Guardian-ին հայտնել է, որ իրենք կարծում են, որ Ադրբեջանը կառույցի անդամներին կաշառք է առաջարկել քվեարկության համար:
Ադրբեջանցի դիվանագետ, այլախոհ Արիֆ Մամադովը պնդում է, որ Եվրոպայի խորհրդում երկրի պատվիրակության անդամը 30 միլիոն եվրոյի ծախսեր պետք է կատարեր դրա կառույցներում՝ այդ թվում ԵԽԽՎ-ում Ադրբեջանի լոբբինգի համար:
«Նշվում էր, որ այս գումարը նախատեսված է եղել պատվիրակություններին և ԵԽԽՎ-ի անդամներին կաշառելու համար»,- ասել է նա The Guardian-ին:
Վեհաժողովի շվեդ պատվիրակ և արդարադատության նախկին նախարար Թոբիաս Բիլշտրոմը նշել է, որ «արժանահավատ անդամներ» իրեն տեղեկացրել են, որ իրենց կաշառք է առաջարկվել «որոշակի ձևով» քվեարկելու համար: Նա 64 խորհրդարանականներից մեկն է, որոնք ստորագրել են բանաձև՝ կոչ անելով անկախ հետաքննություն սկսել այս մեղադրանքների առնչությամբ:
«Խավիարային դիվանագիտության» մեղադրանքները պտտվել են ԵԽԽՎ-ի դեմ տարիներ շարունակ՝ մեղադրելով Ադրբեջանին դրական ձայների դիմաց գումար և շքեղ նվերներ առաջարկելու համար, գրում է The Guardian-ը:
Մեղադրանքները նոր թափ են ստացել, երբ իտալացի դատախազները հետաքննություն են սկսել իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեի դեմ:
Չնայած ԵԽԽՎ պատգամավորների մեկ հինգերորդը հունվարին շտապ հետաքննության կոչ է արել՝ վեհաժողովի առաջնորդները չեն կայացրել համապատասխան որոշում մարտին տեղի ունեցած նրանց վերջին հանդիպման ժամանակ: Այժմ ճնշումն ավելանում է վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտի նկատմամբ՝ այս ամիս կայանալիք հանդիպմանը համապատասխան հետաքննության իրականացումն ապահովելու համար:
Քննադատները նշում են, որ Ադրբեջանն օգտագործում է վեհաժողովը նախագահի բռնապետությանը լեգիտիմություն հաղորդելու համար:
Նորվեգիայի նախկին վարչապետ և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը կոչ է արել Ագրամունտին անձնապես երաշխավորել «անկախ արտաքին հետաքննական մարմնի ստեղծումը՝ առանց հետագա հետաձգման»։
Բիլշտրոմը նշել է, որ աներևակայելի կլիներ Եվրոպայի խորհրդի համար մերժել անկախ հետաքննություն անցկացնելու դիմումը, երբ նա բախվում է «այդքան լուրջ մեղադրանքների»։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 16.09.2026
Ֆուտզալ․ Մոլդովա-Հայաստան հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Գրունիսը մահացել է՝ «կատարելով իր պարտքը»
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչիին դատապարտել են 25 տարվա ազատազրկման
«Մեղրատոն 2026». փեթակն ու արհեստական բանականությունը՝ Երևանի «Երազ» այգում
Անկարայում գոհունակությամբ են հետևում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զարգացումներին. Ֆիդան
Կայացել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարին կից հասարակական խորհրդի նիստը (տեսանյութ)