Վրաստանում ՆԱՏՕ-ի Agile Spirit 2019 բազմազգ զորավարժություններ են սկսվել (լուսանկար)
Վրաստանում ՆԱՏՕ-ի Agile Spirit 2019 բազմազգ զորավարժություններ են սկսվել: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Արեւմտյան Վրաստանի Սենակի քաղաքում, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»-ն՝ հղում անելով երկրի ՊՆ-ին:
Agile Spirit զորավարժություններն անցկացվում են 2011 թվականից եւ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի համագործակցության բաղադրիչներից մեկն են: Այդ մանեւրների շրջանակում զինվորականները պատրաստվածություն են անցնում՝ միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցելու համար:

Agile Spirit 2019-ը կանցկացվի հուլիսի 29-ից օգոստոսի 9-ը: Մանեւրներին մասնակցում է ավելի քան 3 հազար զինծառայողներ ՆԱՏՕ-ի 14 անդամ եւ գործընկեր երկրներից՝ Վրաստան, ԱՄՆ, Բելգիա, Բուլղարիա, Մեծ Բրիտանիա, Հունաստան, Լատվիա, Լիտվա, Չեռնոգորիա, Նորվեգիա, Լեհաստան, Ռումինիա, Թուրքիա եւ Ուկրաինա:
«Բազմազգ զորավարժությունները լիովին համապատասխանում են մեր երկրի քաղաքականությանը՝ Վրաստանում ավելի շատ ՆԱՏՕ եւ ավելի շատ Վրաստան ՆԱՏՕ-ում: Agile Spirit 2019-ը Վրաստանում անցկացվող ամենամասշտաբային զորավարժություններից է: Նշված զորավարժությունները եւս մեկ քայլ առաջ են դեպի ՆԱՏՕ»,- զինվորականներին դիմել է Վրաստանի պաշտպանության ուժերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Չաչիբայան:

Զինվորականներին դիմել է նաեւ ԱՄՆ Ջորջիա նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադային գեներալ Ռենդել Սիմոնսը՝ նշելով, որ 14 երկրների մասնակցությունը հաստատում է նրանց հակվածությունը տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը:
Ավելի վաղ Վրաստանի ՊՆ ղեկավար Լեւան Իզորիան հայտնել է, որ զորավարժությունների գլխավոր նպատակներն են վրացի զինվորականների օպերատիվ ունակությունների մեծացումն ու ՆԱՏՕ-ի զինվորականների հետ համատեղության բարձրացումը:
Վերջին անգամ Վրաստանում նման զորավարժություններ են անցկացվել 2018թ. սեպտեմբերին: Այդ ժամանակ զորավարժություններին մասնակցել են 10 երկրներից 237 զինվորականներ:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել