Հայերին Թուրքիայից վտարելու կոչ արած թուրք գործիչը կարող է պատասխանատվության ենթարկվել
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) Բաշիսքելե շրջանային կառույցի ղեկավար Սուլեյման Օզքարաասլանի արած սկանդալային գրառման շուրջ քննարկումները շարունակվում են, փոխանցում է Ermenihaber-ը։
Որոշ ժամանակ առաջ նա Twitter-ում գրել էր.
«1989թ. եկած բուլղարացիներին, 1950թ․ եկած Սալոնիկի կրոնափոխներին (նկատի ունի իսլամացած հրեաներին) Թուրքիայում անօրինական ապրող 100 հազար հայերին սիրիացիների հետ միասին վտարենք: Համաձա՞յն եք»:
Օզարասլանին իր ռասիստական գրառման համար դատապարտել էին ոչ միայն ընդդիմադիր բազմաթիվ գործիչներ, այլև անգամ իր որոշ կուսակիցներ։
Հայտնի է դարձել, որ նրա արած գրառումն այժմ ներկայացվել է կուսակցության կարգապահական խորհրդի քննարկմանը։ Նախաձեռնողը եղել է ԱԶԿ-ի նահանգային գրասենյակի ղեկավար Մեհմեթ Էլլիբեշը։ Թե երբ պետք է տեղի ունենա կուսակցական կարգապահական խորհրդի նիստը, առայժ հայտնի չէ։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել